close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լատվիան արգելել է ռուսական 9 հեռուստաալիքների հեռարձակումը

Աշխարհ

20 Նոյեմբերի 2019, 22:45
 Լատվիան արգելել է ռուսական 9 հեռուստաալիքների հեռարձակումը

Լատվիայի Էլեկտրոնային ԶԼՄ-ների ազգային խորհուրդը որոշել է արգելք սահմանել երկրում ռուսական 9 հեռուստատեսային ալիքների հեռարձակման համար։ INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է էլեկտրոնային ԶԼՄ-ների ազգային խորհրդի նախագահ Իվար Աբոլինշը։

Նրա խոսքով՝ խորհուրդը պետական անվտանգության վարչությունից տեղեկություն է ստացել, որ Լատվիայում ներկա պահին վերահեռարձակվող ծրագրերի ցանկում առկա են ռուսական մեդիահոլդինգի մի քանի ծրագրեր, որոնց հովանավորը ԵՄ պատժամիջոցների ցանկում է հայտնվել։ Խոսքը ռուս գործարար Յուրի Կովալչուկի մասին է։

Ստացված տեղեկության ուսումնասիրման արդյունքում խորհուրդն արգելել է այդ հեռուստածրագրերի վերահեռարձակումը։ Արգելքը տարածվում է Լատվիայի ողջ տարածքի վրա այնքան ժամանակ, քանի դեռ չեն չեղարկվել ԵՄ պատժամիջոցները։

ԵՄ պատժամիջոցները սահմանվել են 2014-ին՝ Ղրիմի՝ ՌԴ-ին միանալուց կարճ ժամանակ անց։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica