close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում պատասխանել է ադրբեջանցու հարցին

Հասարակություն

20 Նոյեմբերի 2019, 22:28
 Փաշինյանը Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում պատասխանել է ադրբեջանցու հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ևս մեկ անգամ հորդորեց հետևել իր օրինակին, ընդունել իր առաջարկը և հայտարարություն անել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման յուրաքանչյուր տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Փաշինյանն այս մասին ասաց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում՝ պատասխանելով ադրբեջանցու հարցին:

Վարչապետը նախ արձանագրեց, որ ադրբեջանցին մտել է հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր և տվել է իր հարցը ՀՀ վարչապետին: «Հնարավոր չէ պատկերացնել, որ հայը հնարավորություն կունենար մտնել միջոցառման, հանդիպման, որտեղ կլիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրան հարց կտար: Երկրորդը, դուք ասացիք, թե ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա ակնհայտ սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահը հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի փոփոխություններ և հեղաշրջում անի Ադրբեջանում: Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև,  Իլհամ Ալիևին ասել եմ, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,-պատասխանեց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի  Գերագույն խորհուրդ իրացրել է իր օրինական իրավունքը՝ ինքնորոշումով: Եվ դրանից հետո  Ադրբեջանի իշխանությունները ուժի են դիմել, որպեսզի խլեն Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի այդ օրինական իրավունքը: Ինչպես Ադրբեջանն է հայտարարել Խորհրդային միությունից իր անկախության մասին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն է հայտարարել իր անկախությունը Ադրբեջանից: «Ինչպես Ադրբեջանը դարձավ անկախ հանրապետություն, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը դարձավ անկախ հանրապետություն: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց ագրեսիա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»,-ասաց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց՝ Շուշին ամեն օր ռմբակոծվել է, ռմբակոծել են կանանց, երեխաների: Փաշինյանը շեշտեց՝ ԼՂՀ  ժողովուրդը ընդունել է ճիշտ որոշում, կազմակերպել է ինքնապաշտպանություն: «Եվ ես հպարտ եմ ԼՂՀ ժողովրդով, որ կարողացավ պաշտպանել իրեն»,-նշեց վարչապետն ու նկատեց՝ ադրբեջանցիները հասկացան, որ այդ իրավիճակում Արցախի ժողովրդի հետ ուժի լեզվով պետք չէ խոսել: Վարչապետը ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ համապատասխան հետևություններ կարվեն, և Ադրբեջանի նախագահը կընդունի իր առաջարկը և կանի հայտարարություն, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի յուրաքանչյուր լուծում պետք է  ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica