close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ

Աշխարհ

20 Նոյեմբերի 2019, 21:02
 Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ

Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո: Ինչպես  հայտնում է Կատարի «Al Jazeera» հեռուստաալիքն, այս մասին հայտարարել է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնց հրահրել էին օտարերկրացիները»:

Խամենեին նշել է, որ իրանցիներին «հաջողվել է հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»:

«Անկարգությունները, որոնք ուղեկցում էին բողոքի ակցիաներին, տեղի էին ունենում տարածաշրջանի ռեակցիոն երկրների, Միացյալ Նահանգների աջակցությամբ», - ավելացրել է նա: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Խամենեին, իրանական ժողովուրդը «թույլ չի տվել, որ Իրանի թշնամիները օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված ոչ դյուրին իրադրությունից»:

Իրանի հոգևոր առաջնորդը նաև ասել է, որ «բենզինի գների բարձրացման որոշումը միտված է ինքնաապահովման և սոցիալական արդարության հասնելուն»:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica