close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞նց չափենք պետական այլ մարմինների աշխատողների արդյունավետությունը. Հովակիմ Զաքարյանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին

Բլոգեր

20 Նոյեմբերի 2019, 20:09
 Ո՞նց չափենք պետական այլ մարմինների աշխատողների արդյունավետությունը. Հովակիմ Զաքարյանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին

Ֆեյսբուքյան օգտատեր Հովակիմ Զաքարյանը իր էջում գրել է.

«Հայաստանում կա 3900 գիտնական, ովքեր, սուրճ խմելով, 2018 թվականին 1275 հոդված են տպագրել Scopus-ում ինդեքսավորված գիտական ժուռնալներում: 1996-2018 թվականներին տպված մեր յուրաքանչյուր հոդվածի ցիտելիությունն այլ հոդվածների կողմից 14.5: Համեմատության համար, օրինակ Հարավային Կորեա՝ 12.9, Սլովենիա՝ 13.25, Թայվան՝ 13.3:
Սա այն մասին է, թե արդյունավետ են արդյոք հայ գիտնականները և որքանով են արդիական իրենց հետազոտությունները:
Մի հիշեցում էլ. վերը նշված երեք երկրներում գիտությանը տրամադրվում է ՀՆԱ-ի 1%-ից շատ ավելի մեծ գումար: Հայաստանում այդ թիվը 0.23% է:
Իսկ ո՞նց չափենք պետական այլ մարմինների աշխատողների արդյունավետությունը»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Հայաստանում շատ մեծ չափով գիտական գործունեությունը վարել նշանակում է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել եւ վերադառնալ տուն: Նրա խոսքով՝ շատ բնական է, որ նման գործունեությամբ զբաղվող որեւէ շրջանակի այդ կոմֆորտ զոնայից փորձում ես դուրս բերել, դա առաջացնում է որոշակի խնդիրներ: Բայց ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մենք գնալու ենք այդ ճանապարհով: Յոլա գնալու տրամաբանություն թույլ չենք տալուՀայաստանի ոչ մի ոլորտում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica