Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվել
Տարածաշրջան

Թբիլիսիում նոյեմբերի 18-ին անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր 37 անձինք ազատ են արձակվել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է netgazeti.ge-ն:
Նրանցից մի քանիսի գործով դատարանը որոշում կկայացնի այսօր՝ նոյեմբերի 20-ին:
Ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել անհնազանդության և խուլիգանության հոդվածներով:
6 մեղադրյալի գործով դատական լսումները կմեկնարկեն այսօր՝ ժամը 13:00-ին, իսկ դատարանի որոշումը կհրապարկվի ավելի ուշ:
Yerkir.am-ն ավելի վաղե տեղեկացրել էր, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։