close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+6°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեռնպահ քվեարկելը քրեական ենթամշակույթը քրեականացնող նախագծի տեքստի հետ էր կապված, ոչ թե՝ գաղափարի. Տարոն Սիմոնյան

Քաղաքական

20 Նոյեմբերի 2019, 16:27
 Ձեռնպահ քվեարկելը քրեական ենթամշակույթը քրեականացնող նախագծի տեքստի հետ էր կապված, ոչ թե՝ գաղափարի. Տարոն Սիմոնյան

Թեև երեկ՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող նախագծում  խնդրահարույց դրույթներ է տեսնում, այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագծին ձեռնպահ է քվեարկել:

Yerkir.am-ը զրուցել է ԼՀԿ պատգամավորի հետ:

- Դուք ԱԺ ամբիոնից նշեցիք, որ քրեական օրենսգրքի՝ հանցավոր համագործակցության հոդվածով վերջին երեք տարում ընդամենը 2 քրեական գործ է հարուցվել, և այդ ընթացքը տրամաբանական ավարտին չի հասել: Նաև ավելացրեցիք, որ, քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծն ընդունելով, օրենսգրքում հերթական մեռելածին հոդվածն ենք ավելացնում, սակայն նախագծի քվեարկության ժամանակ Ձեր խմբակցությունը ոչ թե դեմ, այլ ձեռնպահ քվեարկեց: Ինչո՞վ էր պայմանավորված  «մեռելածին հոդվածին» ձեռնպահ քվեարկելը:

- Մենք ձեռնպահ ենք քվեարկել, որովհետև նախագծում իրավական որոշակիության խնդիրներ կան: Եթե նախագիծն այս ձևով ընդունվի, անմեղ մարդկանց գցում է հանցակազմի տակ: Դեմ ենք այս բնորոշմանը, դա պետք է հղկվի, որպեսզի բացառվի անմեղ մարդկանց դեմ քրեական հետապնդում իրականացնելը:

- Եթե խնդրահարույց դրույթները չհղկվեն, դե՞մ կքվեարկեք:

- Մենք գաղափարին դեմ չենք, ուզում ենք, որ հոդվածը լինի ու աշխատի: Հանցավորության դեմ պայքարը լավ նպատակ է, մեր ձեռնպահ լինելը նախագծի տեքստի հետ էր կապված, ոչ թե՝ գաղափարի: Կարծում եմ, որ նախագիծը կհղկվի:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է այն օրենքների նախագծերը, ըստ որոնց՝ առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար:

 

Նարա Մարտիրոսյան

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica