close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թե ինչպես Սերո Խանզադյանն ու ընկերները սխալ գերեզմանի վրա լաց եղան. այսօր գրողը կդառնար 104 տարեկան

Հասարակություն

20 Նոյեմբերի 2019, 15:52
 Թե ինչպես Սերո Խանզադյանն ու ընկերները սխալ գերեզմանի վրա լաց եղան. այսօր գրողը կդառնար 104 տարեկան

ԵՐԿԻՐ: Այսօր հայ գրող, արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 104 տարեկան: 

Գրող Մկրտիչ Սարգսյանն իր «Ակամա երգիծաբաններ» գրքույկում պատմում է. «Մի օր Սերո Խանզադյանը վաղ առավոտյան զանգահարում է  ու ասում. «Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ»:

Երեքով՝ Մկրտիչ Սարգսյանը, Սերո Խանզադյանը և Հրաչյա Հովհաննիսյանը, բարձրանում են այժմյան Ամերիկյան համալսարանի նորատունկ պուրակը, որի ծառերից մեկի տակ՝ փոսի մեջ, մի շիշ օղի և ուտելիք է դրված լինում:

-Աղասի Խանջյանի գերեզմանն է,- ասում է Սերոն, իսկ Հրաչյան լալիս է բարձրաձայն ու գովում հանգուցյալին: 

Երեքով երկար լալիս են ու օղի խմում, մեկ էլ Սերոն անհանգստության նշաններ է ցույց տալիս, դադարում է արտասվել, դեսուդեն է նայում ու ասում.

-Սպասեք, սպասեք, սխալ տեղ ենք լաց եղել: Այ էն ծառի տակ է թաղված, էնտեղ պիտի լայինք»:

***

1915 թվականի նոյեմբերի 20-ին ծնվել է հայ հայտնի գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայկական ՀԽՀ թվականի պետական մրցանակի դափնեկիր Սերո Խանզադյանը:

Նա իր կյանքի ընթացքում զբաղվել է ուսուցչությամբ, մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 

Խանզադյանի հայտնի գործերից են՝ «Մխիթար սպարապետ», «Գարեգին Նժդեհ», «Շուշի», «Ղարաբաղը կրակների մեջ» և այլն:

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica