close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան ազատազրկված 120 լրագրողով՝ համաշխարհային ռեկորդակիր

Տարածաշրջան

20 Նոյեմբերի 2019, 13:22
 Թուրքիան ազատազրկված 120 լրագրողով՝ համաշխարհային ռեկորդակիր

Մամուլի միջազգային ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն՝ Թուրքիայում 120-ից ավելի լրագրող է գտնվում բանտերում, դա համաշխարհային ռեկորդ է: Ըստ կառույցի՝ Թուրքիայում անցյալ տարի արտակարգ ռեժիմի վերացումից հետո ոչ մի կարգավորում չի եղել՝ լրատվամիջոցների դրության հետ կապված: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հաղորդում  է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:

Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարվել էր արտակարգ դրություն, որի հետևանքով 150.000 դատավոր, ակադեմիկոս, պետական պաշտոնյա մեղադրվեց հեղաշրջման փորձին սատարելու և  կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ:

Զեկույցում նշվում է, որ հեղաշրջաման փորձից հետո հարյուրավոր լրագրողներ են ձերբակալվել և դատապարտվել ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով: Ազատազրկված լրագրողների թիվն այժմ 160-ից նվազել է՝ հասնելով 120-ի, սակայն Թուրքիան շարունակում է մնալ ամենից շատ ազատազրկված լրագրող ունեցող երկիրը:

Զեկույցում նաև հաղորդվում է, որ լրագրողների դատական  գործերը շարունակվում են. օրինակ՝ օրեր առաջ գրող, լրագրող Ահմեթ Ալթանին թուրքական դատարանը  ազատ  էր արձակել, սակայն դատախազության որոշմամբ նա դարձյալ ձերբակալվել էր: Թուրքիայի նման գործողությունները քննադատվել են ինչպես ինստիտուտի, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության շարք կազմակերպությունների կողմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica