close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շվեդիան դադարեցրել է Ջուլիան Ասանժի դեմ հետաքննությունը

Աշխարհ

19 Նոյեմբերի 2019, 23:02
 Շվեդիան դադարեցրել է Ջուլիան Ասանժի դեմ հետաքննությունը

Մոտ 10 տարի անց Շվեդիան դադարեցրել է WikiLeaks հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հետաքննությունը բռնաբարության գործով: Դատախազ Էվա-Մարի Պերսոնը հայտարարել է, որ քննության մեջ օգտագործված բանավոր ապացույցները բավարար համոզիչ չեն:

Դատախազը մտադիր չէ հարցաքննել Ասանժին, քանի որ կարծում է՝ նրա ցուցմունքը չի կարող լույս սփռել տեղի ունեցածի վրա:

Հիշեցնենք, որ ներկայում Լոնդոնի բանտերից մեկում գտնվող| 48-ամյա ավստրալիացի Ասանժը մշտապես հերքել է բռնաբարության մեղադրանք: Գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո նա 7 տարի ապաստանել էր Լոնդոնում էկվադորի դեսպանատանը` նաեւ այս գործի պատճառով Շվեդիա արտաքսվելուց խուսափելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica