Ստեփանակերտում տեղադրել են Լեւոն Հայրապետյանի կիսանդրին
Հասարակություն

ԱՀ քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի սիրահարների պուրակում տեղադրվել է հայազգի գործարար եւ մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի կիսանդրին:
Ստեփանակերտի քաղաքային համայնքի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Սեյրան Սաֆարյանի խոսքով՝ կիսանդրու տեղադրման վայրն ընտրել են՝ հաշվի առնելով հարակից տարածքների կառուցման եւ բարեկարգման աշխատանքերին մեծ բարերարի բարեգործությունները: Սեյրան Սաֆարյանը նշել է, որ կիսանդրու հեղինակը քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն է: