close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը պատասխանել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին

Քաղաքական

19 Նոյեմբերի 2019, 20:31
 Վարչապետը պատասխանել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:

Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և տարբեր ոլորտներում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ներդրումային միջավայրի բարելավմանը և այլ թեմաների:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica