close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանադայում ՀՅԴ օրվա տոնակատարության գլխավոր բանախոսն է ՀՅԴ Հայատանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը

Սփյուռքի ձայնը

19 Նոյեմբերի 2019, 20:16
 Կանադայում ՀՅԴ օրվա տոնակատարության գլխավոր բանախոսն է ՀՅԴ Հայատանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի հրաւէրով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան Գանատա պիտի գտնուի 30 Նոյեմբերէն 8 Դեկտեմբեր 2019-ը եւ որպէս գլխաւոր պատգամաբեր պիտի բանախօսէ Գանատայի մէջ կայանալիք ՀՅԴ Օրուան տօնակատարութիւններուն։ Միաժամանակ ան հանդիպումներ պիտի ունենայ Հայ Դատի յանձնախումբերու եւ համայնքային մարմիններու ներկայացուցիչներու հետ։

Իշխան Սաղաթէլեան ծնած է 6 Մայիսի 1982-ին, Գեղամաւան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան: 2003 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի միջազգային յարաբերութիւններու բաժանմունքը: 2008 թուականին ՀՀ Գիտութիւններու Ազգային ակադեմիայի պատմութեան բաժանմունքին մէջ պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն եւ ստացած է պատմական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան:

Եղած է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան ատենապետ՝ 2002-2006 թուականներուն: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի անդամ՝ 2006-2007 թուականներուն, ինչպէս նաեւ 2016 թուականէն սկսեալ:

2008-2009 թուականներուն ՀՀ Ազգային ժողովին մէջ վարած է նախագահի տեղակալի խորհրդականի պաշտօնը եւ 2016 թուականի Դեկտեմբերին եղած է ՀՀ Բնապահպանութեան նախարարի խորհրդական։

Եղած է Գեղարքունիքի մարզպետ 2018 Յունիս 1-էն մինչեւ Հոկտեմբեր 3։

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica