close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատախազ Պետրոս Պետրոսյանը կշարունակի պաշտպանել մեղադրանքը Քոչարյանի և մյուսների գործով

Իրավունք

19 Նոյեմբերի 2019, 19:27
 Դատախազ Պետրոս Պետրոսյանը կշարունակի պաշտպանել մեղադրանքը Քոչարյանի և մյուսների գործով

Դատախազ Պետրոս Պետրոսյանը կշարունակի պաշտպանել մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժել է պաշտպանների միջնորդությունը դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Նախորդ դատական նիստին միջնորդություն ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Միջնորդությանը միացել էին մեղադրյալների մյուս պաշտպանները ևս: Այսօր Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Տուժող կողմի ներկայացուցիչները և դատախազությունը առարկել էին միջնորդությունը, միջնորդության առարկությանը և հնչած գնահատականներին այնուհետև անդրադարձել էր Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica