close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ

Հասարակություն

19 Նոյեմբերի 2019, 16:56
 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ

Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի կարմիրգրքյան, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ. Yerkir.am-ին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից:

Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվեց իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, ԲրդԼինքս Հայաստան ՀԿ, ինչպես նաև էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության (PEES) կենտրոնի համատեղ ու երկարատև համագործակցության արդյունքում։

Ամիսներ առաջ բնության մեջ տարատեսակ վնասվածքներ ստացած թռչուններին Տեսչական մարմնի աշխատակիցները տեղափոխել էին վերոհիշյալ վերականգնողական կենտրոն, որտեղ թռչունների խնամքը ստանձնել էին կենդանաբաններն ու անասնաբույժները։ Թռչուններին պարբերաբար այցելում և նրանց ապաքինման ընթացքին հետևում էին Տեսչական մարմնի աշխատակիցներն ու կենդանաբանները։

Լիովին կազդուրված և օղակավորված թռչուններին, ըստ կենդանաբանների եզրակացության, որոշվեց բաց թողնել բնություն Արարատյան դաշտում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում և Ախուրյանի շրջանում։ Կարմիրգրքյան տեսակի բաց թողնված թռչուններից են վարդագույն հավալուսնը, մորուքավոր անգղը, բվեճը և քարարծիվը։

Վերացող այս թռչնատեսակներից բացի, Տեսչական մարմինը և վերոնշյալ մասնագետների խումբը համապատասխան որոշում կայացրեց և կազմակերպեց նաև 1 սովորական ճուռակի ու 3 արագիլների բնություն վերադարձնելու գործընթացը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica