close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփին հայտնել եմ Ս-400-ներից հրաժարվելու անհնարինության մասին. Էրդողան

Աշխարհ

19 Նոյեմբերի 2019, 17:19
 Թրամփին հայտնել եմ Ս-400-ներից հրաժարվելու անհնարինության մասին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու անհնարինության մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Թրամփին բացատրել ենք, որ Թուրքիան չի հրաժարվի Ս-400-ներից: Ես Թրամփին հայտնել եմ, թե ինչպես են Թուրքիային հասցրել նրան, որ  նա ռուսական Ս-400 համակարգեր գնի, և նա ընդունել է մեր իրավունքը»,- պարզաբանել է նա Անկարայում իր ելույթի ընթացքում:

Էրդողանը հավելել է նաև, որ ԱՄՆ-ում Թրամփի հետ հանդիպման ընթացքում ինքն ասել է. «Եթե ԱՄՆ-ի հետ Ֆ-35-ների մատակարարումների հարցով տարաձայնությունները շարունակվեն, ապա Թուրքիան ստիպված կլինի իր պահանջները բավարարել այլ կողմում»:  

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն տեղեկացրել է Թուրքիայի հետ 2.5 մլրդ դոլար արժողությամբ Ս-400-ի մատակարարման պայմանագրի կնքման մասին։ Ըստ պայմանագրի՝ նախատեսվում է թուրքական կողմին արտադրության տեխնոլոգիաների մասնակի հանձնում։ Առաջին մատակարարումները սկսվել են հուլիսի 12-ին։

Թուրքիայի կողմից Ս-400-եր ձեռք բերելու դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն։ Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը գրավոր հայտարարությամբ հաղորդել է, որ հանրապետության որոշումը ռուսական Ս-400 ԶՀՀ-ներ ձեռք բերելու մասին անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica