close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատժամիջոցների սահմանումն ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական մեծ սխալն է. Ռոհանի

Քաղաքական

19 Նոյեմբերի 2019, 16:15
 Պատժամիջոցների սահմանումն ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական մեծ սխալն է. Ռոհանի

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սխալ են և միջազգային նորմերի խախտում. հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Վաշինգտոնի կողմից Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին, հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:

ԱՄՆ-ը դեռևս 2018-ին դուրս էր եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից՝ վերականգնելով երկրի նկատմամբ պատժամիջոցները: Թեհրանը հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին: Գործարքի եվրոպացի մասնակիցները ամեն կերպ ձգտում են պահպանել այն: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պարզաբանել է, որ Վաշինգտոնը չեղարկում Է բացառություններն այն պատժամիջոցներից, որոնք գործում են Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար, որտեղ Իրանը դարձյալ սկսել Է ուրան հարստացնել:

«Պատժամիջոցների սահմանումը ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական մեծ սխալն է՝ իրենից ներկայացնելով մի միջոց, որն ընդունվել Է միջազգային նորմերի դեմ»,- մանրամասնել է Ռոհանին Ավստրալիայի նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica