close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը երբեք չի համաձայնի վերադառնալ Ադրբեջանի կազմ. Զատուլին

Քաղաքական

19 Նոյեմբերի 2019, 13:20
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը երբեք չի համաձայնի վերադառնալ Ադրբեջանի կազմ. Զատուլին

Երեկ Ռուսաստանի հանրային հեռուստաալիքով հեռարձակվող «Պոզներ» հաղորդման հերթական հյուրն էր ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Հաղորդավար Վլադիմիր Պոզները, ի թիվս այլ հարցերի, հարց ուղղեց ռուս պաշտոնյային Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին:

Պոզներն անդրադարձավ վերջերս Զատուլինի՝ Արցախի բարեկամների համաժողովի շրջանակում Արցախ այցին, ինչի պատճառով ադրբեջանական ԱԳՆ-ն խիստ քննադատության էր ենթարկել նրան: Զայտուլինը հիշեցրեց, որ Պոզները նույնպես նմանատիպ խնդրի առաջ էր կանգնել,  ինչին ի պատասխան՝ Պոզներն ասաց, որ ինքը պարզապես լրագրող է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնյա:

Անդրադառնալով Արցախի հարցում իր դիրորոշմանը՝ Զատուլինը նշեց, որ իր տեսակետները Արցախի հարցում երեկ չեն ձևավորվել: «Իմ խորհին համոզմունքն այս հարցում հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել այն բանի շնորհիվ, որ այդ հարցում կա փոխզիջում: Ամենից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ինքն իրեն անվանում է Արցախի Հանրապետություն, այն ոչ մեկի կողմից ճանաչված չէ, բայց գոյություն ունի և ապրում է, ցանկանում եմ ասել, որ նա երբեք չի համաձայնի, նույնիսկ՝ ֆորմալ առումով, վերադառնալ Ադրբեջանի կազմ: Նույնիսկ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքներում, ձգձգվում էր, քանի  որ արդեն այն ժամանակ՝ 1991 թ., ընթանում էր հակամարտության երրորդ տարին, և Ադրբեջանը չէր վերահսկում ԼՂԻՄ տարածքը: Փոխզիջումը որն է՝ պետք  է ճանաչել ԼՂ ինքնորոշման իրավունքը և նրա՝  Ադրբեջանից անկախ լինելու ցանկությունը, իսկ դրա փոխարեն Ադրբեջանին պետք  է վերադարձվեն այն շրջանները, որոնք դուրս են ԼՂ տարածքից և զբաղեցված են այժմ հայկական ուժերի՝ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից: Այդ շրջանները 7-ն են, այս դեպքում խոսքը 5-ի մասին է, քանի որ 2-ն ապահովում են կապը Հայաստանի հետ՝ Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները»,- ասել է նա:

Անդրադառնալով Արցախյան հակամարտության հարցում Ռուսաստանի պաշտոնական տեսակետին՝  Զատուլինը նշեց, որ նախ՝ կողմերը պետք է պայմանավորվեն ինքնուրույն, և երկրորդ՝ այս հարցը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով: «Ցավոք, Ադրբեջանն օրեցօր ավելացնում է իր ռազմական ծախսերը և հռետորաբանությունը: Եվ եթե հիշում եք՝ ապրիլին 5-6-օրյա պատերազմ սանձազերծվեց, որը հանգեցրեց մեծ թվով կորուստների երկու կողմից էլ»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ադրբեջանական հակազդեցությանը իր՝ Արցախ այցելությանը, Զատուլինը նշեց, որ իր համար զարմանալի է այդ ամենը, քանի որ ադրբեջանցիների «ավագ եղբայրները»՝ թուրքերը, 1974 թ. բռնազավթել են Կիպրոսի մի մասը, սակայն և՛ Կիպրոսի Հանրապետության, և՛ թուրքական Կիպրոսի քաղաքացիները կարող են հանգիստ գնալ-գալ, և  ոչ ոք հիստերիա չի բարձրացնում:

Մանրամասն՝ տեսանյութում՝ 24-րդ րոպեից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica