close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերությունների հարկային ոլորտի հարցեր

Քաղաքական

18 Նոյեմբերի 2019, 20:37
 Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերությունների հարկային ոլորտի հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի միջև ս.թ նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, նոյեմբերի 18-ին Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների մասնակցությամբ քննարկվել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող թեմատիկ հինգ ենթախմբերից՝ հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցերը և դրանք կարգավորող օրենսդրական ակտերը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն ոլորտին առնչվող խնդիրների շուրջ ակտիվ քննարկման արդյունքում հասնել համաձայնության:
Անդրադարձ է կատարվել   Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվող բարեգործական և ձեռնարկատիրական գործունեություններից առաջացող եկամուտների մասով իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգին:

Կողմերը կարևորել են նման բովանդակային քննարկումների անցկացումը և պատրաստակամություն հայտնել շարունակել մնացած բոլոր ենթախմբերում առկա հարցերի շուրջ աշխատանքները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica