close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոնդոնի դատարանի որոշմամբ՝ Ասանժը կշարունակի մնալ կալանքի տակ

Իրավունք

18 Նոյեմբերի 2019, 16:37
 Լոնդոնի դատարանի որոշմամբ՝ Ասանժը կշարունակի մնալ կալանքի տակ

Լոնդոնի դատարանի որոշմամբ՝  Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կշարունակի մնալ կալանքի տակ: Նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին և 19-ին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հերթական տեխնիկական լսումներն անցել են Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանում: Ասանժը լսումներին մասնակցել է տեսակապի միջոցով՝ բանտից, որտեղ պահվում Է գրավով դուրս գալու պայմանների խախտման դատավճռով:

Դատարանը խնդրել է հաստատել Ասանժի անունն ու ծննդյան ամսաթիվը, դատավորը հիշեցրել է, որ այսօրվա լսումներն անհրաժեշտ վարչական ընթացակարգ են արտահանձնման գործերում, երբ դատապարտյալը պետք է դատարանում հայտնվի 28 օրվա ընթացքում՝ մեկ անգամից ոչ պակաս ժամանակով:

Ասանժի փաստաբան Գարեթ Փիրսը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր պաշտպանյալն իրեն վատ Է զգում, չունի համակարգչից օգտվելու հնարավորություն ու խնդրել Է մեղմացնել կալանքի պայմանները:

Ի պատասխան փաստաբանի դիտարկմանը՝ դատավորն ասել է, որ դրա իրավասությունը չունի՝ այդպիսով մերժելով խնդրանքը:

Լսումները տևել են, ընդհանուր առմամբ, 4 րոպե:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica