close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանում ծայր առած անկարգությունների ընթացքում իրավապահներ են զոհվել

Տարածաշրջան

18 Նոյեմբերի 2019, 15:59
 Իրանում ծայր առած անկարգությունների ընթացքում իրավապահներ են զոհվել

Մի քանի իրավապահ է զոհվել Իրանում անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաների ընթացքում, որոնց պատճառը բենզինի գների բարձրացումն է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիի խոսքերին հղումով:

«Դժբախտաբար, տեղի են ունեցել նաև անկարգություններ վերջին մի քանի օրվա ընթացքում: Իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ ենթարկվել են հարձակման ու զոհվել»,- պարզաբանել է նա մամուլի ասուլիսում ու հավելել, որ Իրանում բողոքների մասնակիցները սառը զենք և հրազեն են կիրառել անվտանգության ուժերի ներկայացուցիչների նկատմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել կառավարության կարգադրությունը բենզինի գները կրկնակի բարձրացնելու մասին՝ մեկ լիտրի դիմաց 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչև 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար): Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ ընդհարումներով:

Ակցիայի մասնակիցները հրկիզել են բանկերի գրասենյակներ ու ավտոլիցքավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում ևս:

Երկրում ծայր առած անկարգությունների հետևանքով մոտ 30 մարդ, իսկ տասնյակները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նոյեմբերի 16-ին իրանական իշխանությունները երկրում անջատել են նաև համացանցը: 

 

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica