close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երիտդաշնակցական Կոթիկյանը. «Ակամա երգիծաբաններ» - 18

Մշակույթ

18 Նոյեմբերի 2019, 16:55
 Երիտդաշնակցական Կոթիկյանը. «Ակամա երգիծաբաններ» - 18

Ես ( գրող Մկրտիչ Սարգսյան- խմբ.) ուշադրությամբ նայում եմ, ուսումնասիրում լեգենդար հայդուկ, զորավար Անդրանիկին վերաբերող փաստաթղթերը, վավերաթղթերը, լուսանկարները և հանկարծ կատարում եմ տիեզերական հայտնագործություն՝ Լիոնի մի թերթում, որի անունը մոռացել եմ, 1927 թվականի համարներից մեկում տպագրվել է Անդրանիկի ամուսնական պսակադրության ամբողջ նկարագրությունը, որ տեղի է ունեցել Լիոնի հայոց առաքելական եկեղեցում: Նկարագրությունը հարստացված է լուսանկարներով: Եվ ահա հայտնագործությունը՝ թերթի երրորդ էջում: Ելույթների մեջ առանձին վերնագրի տակ տպագրված է, որ երիտասարդ դաշնակցականների կողմից ողջույնի խոսքով նորապսակներին դիմել է Արման Կոթիկյանը: Ողջունել է զորավարին ամուսնության առթիվ, չի զլացել նաև քննադատել նրան՝ ՀՅ Դաշնակցությունից հեռանալու համար: Մտածեցի թերթը ցույց տալ նորահայտ դաշնակցականին ու նրա հոգու հետ խաղալ: Ինձ շատ էր հետաքրքրում Արման Կոթիկյանի ռեակցիան: Ժամանակներն այնքան էլ ջերմ չէին: Կվախենա՞ Արմանը, թե՞ բանի տեղ չի դնի՝ դաշնակցականի իր դիմակը պատռած տեսնելով:

Եկավ իմ աշխատասենյակը, զարմացավ իմ սառն ընդունելությունից: Զննող հայացքով նայում էր: Մոտեցավ.

- Քեզի հետ գեշ բանը մը պատահա՞ծ է, ճիշտ է…

Ուշացումով ասեմ, որ Արմանը սովորաբար խոսում էր արևելահայերենով, իսկ հուզված  պահերին խառնում էր նաև արևմտահայերենը: Ուշ պատասխանեցի նրան.

- Այո՛, գեշությունը մը եկել է վրաս քո պատճառով…

Խեղճ մարդ, զարմանքից քարացավ: Հետո երևի հավաքեց ինքն իրեն.

-  Կատակ կընես, ջանըմ, իմ պատճառով ինչո՞ւ պիտի գեշություն գա վրադ…

- Ահա՛, խնդրեմ,- ասացի ես՝ դարակից դուրս քաշելով Լիոնի թերթը,- նայի՛ր, տե՛ս, թե ով  ես եղել, և մենք չենք իմացել, թե դու ով ես…

Երկար ուսումնասիրում էր թերթը, մի քանի անգամ վերընթերցեց իր ելույթը և թերթը դրեց իմ առջև.

- Այս բանի պատճառով հարկ է, որ ես մտահոգվիմ, դուն մտահոգվելու ոչինչ չունիս…

- Բա մեր ընկերությունը, ախր քո էությունն ինչո՞ւ ես թաքցրել ինձնից…

- Իմ՝ երիտդաշնակցության անդամ ըլլալն ի՞նչ կապ ունի իմ էությունը թաքցնելու հետ: Հետո, ինչո՞ւ պիտի գայի քու մոտդ և քեզի համար բացահայտեի հեռու, երիտասարդ օրերուս խենթությունները… Դու ինձի ճիշտ հասկըցի, երիտասարդ ժամանակդ չե՞ս սիրահարվել աղջկա, որից հետո հեռացել ես, ասենք՝ նրա անբարո վարքի կամ գեշ բնավորության պատճառով: Հետո, սիրելի՛ Մկրտիչ, ես ինչո՞ւ պիտի քեզի զեկուցեի այդ փաստը: Հուսով եմ, որ դու ո՛չ դատախազ ես, ո՛չ էլ կապ ունես գաղտնի ոստիկանական ծառայության հետ…

Կեցցես, Կոթրիկյան, իրեն պահում է հերոսի պես, գոնե, Աստծուն փառք, որ ինձ գործակալի կամ մատնիչի տեղ չդրեց: Ես երկար լռում էի, նորից խեսեց ինքը.

- Մի բան ըսեմ, չնեղանաս,- նայում է աչքերիս մեջ,- որտեղի՞ց է այդ թերթը քու մոտ ընկել…

- Անդրանիկին նվիրված ժողովածուի վավերաթղթերից է…

-Շատ աղեկ, կարո՞ղ է պատահել, որ այդ թերթը հանկարծ կորչի, անէանա…

- Շատ հնարավոր է,- ասում եմ,- եթե գողանաս…

Բայց այս ո՞ւր է մղում Արմանը, չլինի՞, թե ցանկանում է թերթը վերցնել և ոչ այնքան անվտանգ այս փաստաթուղթը ոչնչացնել՝ ծածկելով իր անցյալի «մեղքերը», ավելի ճիշտ՝ հետքերը:

-  Ախպա՛ր,- արևմտահայերենին օգնության է կանչում նա,- թող այդ վավերաթղթերուն մեկն ալ պակաս ըլլա, հավատա, որ դրանով ո՛չ Անդրանիկի հերոսությունը կպասկի, ո՛չ ալ կենսագրությունը կխաթարվի…

- Իսկ ազնվությո՞ւնը, որ, ինձ հավատալով, բերել են այս փաստաթղթերը, ես ոչնչացնեմ թեկուզ միայն մեկը, իմ ազնվությունը չի՞ խաթարվի…

- Ճիշտ կըսես, բայց այդ մեկը հանկարծ իմ դատավճիռս չդառնա…

- Լսի՛ր, ընկե՛ր Արման, դո՛ւ, դո՛ւ ասացիր՝ ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ էլ կապ ունեմ գաղտնի ոստիկանության հետ, էլ ինչո՞ւ պիտի այս թերթը քեզ համար դատավճիռ դառնա: Ճիշտն ասած, երբ դու քաջաբար, առանց վախի  ընդունեցիր թերթի հայտնվելը, ես ուզում էի համբուրել ճակատդ, բայց երբ դու ինձ մղում  ես հանցագործության, այդ արդեն բանի նման  չէ: Չէ, ընկե՛ր Արման, պղտոր ես երևում  աչքիս… Դու վախենալու բան չունես…

- Ճիշտ կըսես, ջանը՜մ,-  արագ վերակառուցվեց Արմանը,- էշը կերել ենք, պոչին  ենք խռովում: 37 թիվն անցել ենք, 65-ից  ենք վախենում…

Շարունակելի 

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Արման Կոթիկյան, Արտաշես Գմբեթյան, Հրաչյա Ներսիսյան

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica