close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ապառաժ»-ի խմբագրական. Արցախում դավադիրներ փնտրելը օտարածին դավադրություն է

Հարթակ

18 Նոյեմբերի 2019, 12:58
 «Ապառաժ»-ի խմբագրական. Արցախում դավադիրներ փնտրելը օտարածին դավադրություն է

Արցախում քաղաքական և գաղափարական բոլոր հնարավոր միջոցները պետք է ուղղվեն ազգային պետական համակարգ ձևավորելու շուրջ: Համոզված ենք՝ այս հաստատման շուրջ առնվազն Արցախում գոյություն ունի համակարծություն: Դա վիճարկելի չէ և չի կարող լինել, քանի որ սա լինելիության գրավականն է: Լինելիության այս գրավականը յուրաքանչյուր արցախցի նախ և առաջ զգացել է իր մաշկի վրա, արյան գնով: Պետության ազգային բաղադրիչը միավորող գործոն է, իսկ միավորումը անհրաժեշտ է մի երկրի համար, որի պատերազմի առաջին գիծն ու թիկունքը համատեղված են: Այսպիսով, անվտանգության տեսանկյունից՝ ազգային գաղափարախոսությունն առաջնային է: Առ այդ՝ ազգային հարցերի շուրջ պետական հայեցակարգի ձևավորումն ու հանրայնացումը, այլ խոսքով՝ հանրության ուղղորդումը դեպի միասնական ազգային գաղափարական հասկացությունների դաշտ կարևորագույն առաքելություն է, պետության անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկը:

Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը առիթ եղավ շատ բաներ հարցականի տակ դնելու, նոր մոտեցումներ կիրառելու, նախկինը փնովելու, լավն ու վատը մի արշինով չափելու և, ի վերջո, արժեքները վերափոխելու և նոր արժեհամակարգ ներդնելու համար: Այս երևույթը ինչ որ տեղ հասկանալի էր. վերջապես նոր իշխանությունը կարիք ուներ ինքնահաստատվելու: Ինքնահաստատման այս գործելաոճին զուգահեռ դժբախտաբար կիրառվեց այնպիսի գործելավոճ, որի հետևանքով Հայաստանում առաջացրեց «սևերի» և «սպրտակների» պառակտիչ մթնոլորտ, որը անընդունելի է: Սա երևույթի մի կողմն է միայն. իսկ մյուս կողմից՝ երբ այս ինքնահաստատմանն ի խնդիր արժեհամակարգի փոփոխությունները միտում ունեն խաթարելու ազգայինը, միասնական հոգևոր համակարգը, դա ևս անընդունելի է և դրա դեմ պայքարը՝ անհրաժեշտ: Թող բոլորը վստահ լինեն՝ ՀՅ Դաշնակցությունը այս պայքարի առաջին դիրքերում է: Այդպես է եղել անցյալում և այդպես է լինելու ապագայում:

Վերադառնաք Արցախ. վերջերս վտանգ է զգացվում Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում տիրող «սևերի» և «սպիտակների» պառակտիչ մթնոլորտի տեղափոխումը Արցախ: Փորձվում է դավադիրներ փնտրել Արցախում: Սա մեր երկրի համար արդեն անվտանգության հարց է: Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից կիրառվող քաղաքական գործելաոճը՝ պիտակավորելու, սևի և սպիտակի խմբավորումներ ստեղծելու, յուրաքանչյուր հարցի բովանդակությունն անտեսելով հարց բարձրացնողին փնովելու քաղաքականությունը՝ բացի տեղապտույտից, այլ տեղ չի տանելու:

Որևէ համակարգի զարգացման երաշխիքը հակադիր ուժերի բախումն է և այդ ամենի արդյունքում առաջացած նոր ուժի ձևավորումը: Հենց այս սկզբունքից ելնելով՝ զարգացման համար կարևորվում է այլակարծությունը, իսկ այլակարծության առկայության դեպքում յուրաքանչյուր համակարգ պարտավոր է ստեղծել կարծիքների բախման հարթակ: Երկրի զարգացման համար ևս անհրաժեշտ են զանազան կարծիքների և տեսակետների բախում: Երբ ստեղծվում է մի մթնոլորտ, որտեղ կաշկանդվում է կարծիք արտահայտելու, տեսակետ արծարծելու կարելիությունը՝ փակվում է զարգացման տանող ուղին, որն այլ բան չէ, քան լճացում, որը վերջին հաշվով հանգում է համակարգի թուլացմանը:

Հայ ժողովրդի համար Արցախի զարգացումը էական նշանակություն ունի: Արցախը ազգային միավորման, միասնականության կիզակետն է և միասնության մարմնավորումը: Առ այդ՝ հակազգային քայլ ենք համարում Արցախում պառակտման սերմանումը: Արցախում դավադիրներ չկան: Արցախում դավադիրներ փնտրելը օտարածին դավադրություն է:

«Ապառաժ»-ի խմբագրական
aparaj.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica