close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերածննդի երազանք. Պարույր Սանթրոսյան

Բլոգեր

18 Նոյեմբերի 2019, 09:41
 Վերածննդի երազանք. Պարույր Սանթրոսյան

Պարույր Սանթրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Ջնջոցն առել ու ջնջում ենք։ Ջնջում ենք հիշողություն, սեր, հարգանք, միմյանց։ Անխնա ենք ջնջում։ Ջնջում ենք ընկերներին, կանանց, սիրուհիներին,անգամ երեխաներին։ Ու չգիտենք հանուն ինչի ենք դա անում։ Վստահաբար չենք անում հանուն մեկ այլ կնոջ, ապագայում ծնվելիք երեխաների, նոր ընկերների։ Ջնջում ենք նրանց, ում հետ քնել ենք ժամանակին , ում հետ արթնացել, ում հետ երազել քնելու մասին, ում քնելու մասին երազանքը անկատար ենք թողել։ Ու ջնջում ենք, որովհետև էլ չենք սիրում , չենք ժպտում, չենք ապրում, բայց չգիտես ինչու նաև չենք մեռնում։ Եթե չենք ապրում, գոնե մեռնել է պետք։ Բայց քայլում ենք դիակների պես, անժպիտ, անկյանք , անսիրտ, ջնջոցը պատրաստ պահած։ Առաջ՝ ընդամենը մի քանի տարի առաջ, այսպիսին չէի՞նք։ Այսպիսին էինք, վստահ, այլապես կստացվի, որ մի անհասկանալի մանրէ եկավ ու ժանտախտի պես վարակեց բոլորիս։

Բայց առաջ ինչ որ բան արգելում էր, արգելակում այս անասնական ձգտումը։ Իսկ հիմա արգելակները չեն աշխատում։ Ինչ որ մեկը փչացրեց դրանք, ու ջնջում ենք, բայց չենք խաղաղվում։ Ինչի՞ ենք ձգտում, գուցե մենությա՞ն։ Եթե այդպես է, գուցե՞ վայելենք մեր մենությունն առանց դիմացինին ոչնչացնելու։ Չենք կարող, էդպես տարփանքի չենք հասնի, չենք վայելի մեր ավերածի բերկրանքը։ Ջնջում ենք ու մեզ են ջնջում։ Ու հիացած է ամբոխը։ Ամբոխը այս ամենի շարժիչն է, ոգեշնչողը, ծափահարողը։ Բայց անգամ այս ամբոխը մերը չէ, մեր մի քանի տարի առաջվա հարազատ ամբոխը չէ։ Սա էլ վերջերս հայտնվեց ու կուլ տվեց բոլորիս՝ ժանտախտի պես։ Եվ այն քչերը, ովքեր փորձում են խոսել, բացատրել, խաղաղեցնել, մի պահ գիտակցում են, որ պիտի ջնջեն կամ լռեն։ Փակվեն, պարփակվեն,սղոցեն սեփական հոգին ու սիրտը, մեռնեն, չէ չմեռնեն, երազեն մեռնելու մասին։ Որովհետև այս համատարած սոդոմն այլևս անտանելի է։ Մի տանջեք մեզ, սպանեք մեզ։ Ինչո՞ւ եք ցանկանում, որ հոգևարքի մեջ տնքանք, բայց չխաղաղվենք։

Անգամ խաղաղության մասին մեր երազանքն եք ջնջել մեր հոգիներից։ Ճակատագիր է՝ ամենը անել սեփական ձեռքերով, որպեսզի հաճույքը գերագույն լինի։ Օտարից փրկվեցինք՝ մեր իսկ ձեռքով մեզ ջնջելու անբացատրելի երազանքը հոգիներումս, որը ժայթքեց ընդամենը մի քանի տարի առաջ, որն այսօրվան էր սպասում, որը վաղը կհասնի իր նպատակին։ Ջնջեք ինձ ջնջողների ցանկից։ Ես վերածնվելու մասին եմ երազում…»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica