close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Զովունու ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին

Հասարակություն

17 Նոյեմբերի 2019, 14:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Զովունու ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 17-ին, այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունու խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս այցի վերաբերյալ տեսանյութը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

Նիկոլ Փաշինյանին այցի ընթացքում ուղեկցում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի  մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Հիմա մենք փոխել ենք կիլոմետր ու կես ջրագիծ, շրջանցիկ ջրագիծ ենք կառուցել, նաև մեծացրել ենք դիամետրը (տրամագիծը) խողովակի։ Եվ հիմա մենք հնարավորություն ունենք ջրամբար հասցնել վեց անգամ ավել ջուր, քան այսօր», -  պատմեց վարչապետին նրան ուղեկցող  պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ապահովված է ողջ Զովունի գյուղի ջրամատակարարումը։

Նա ավելացրեց, որ այսօր համայնքի բնակչությունը կազմում է 3500 մարդ։

Ի պատասխան Փաշինյանի հարցին նա ասաց, որ վերանորոգումն ընթանում է նաև ջրագծի ներքին ցանցում։

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica