close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախարարությունը ձեր վստահելի գործընկերն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողների միջազգային օրը

Հասարակություն

17 Նոյեմբերի 2019, 14:18
 Նախարարությունը ձեր վստահելի գործընկերն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողների միջազգային օրը

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ՝ ըստ Yerkir.am-ի նշված է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձում:

«Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևոր է կիրթ և մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդության զորակցությունն ու ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացին:

Ներկայում կրթության ոլորտի զարգացման, բարեփոխումների իրականացման և հաջողությունների հասնելու գրավականը ձեր գիտելիքների նորովի արժևորումն ու որակյալ կրթությունն է: Մեր կողմից ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են հենց այս նպատակին:

Սիրելի՛ երիտասարդներ, համոզված եղեք, որ նախարարությունը ձեր վստահելի գործընկերն է, և մենք միասին՝ համատեղ ուժերով, կարող ենք գտնել ամենաբարդ թվացող հարցերի լուծումը:

Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. լինենք լավատես և եռանդով լի՝ հանուն մեր երկրի բարօրության և առաջընթացի»,-ասվում է ուղերձում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ը իբրև ՈՒսանողների միջազգային օր նշվում է բողոքի ակցիա իրականացնող չեխ ուսանողների հանդեպ հալածանքների հիշատակին:

2019թ-ի նոյեմբերի 6-ից ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ  բողոքի ակցիաներ և նստացույց են իրականացնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica