close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր-Հաճնում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ 4 թոռնիկների դիերը

Իրավունք

17 Նոյեմբերի 2019, 10:12
 Նոր-Հաճնում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ 4 թոռնիկների դիերը

Կոտայքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Նոր-Հաճնի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝ նրանք տան բնակիչներն էին՝ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը, 16-ամյա Էդուարդ Մ.-ն, 12-ամյա Սերինե Մ.-ն, 15-ամյա Տիգրան Ս.-ն եւ 14-ամյա Ժաննա ն.:

Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած բոլոր երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին: Մահացածներից երկուսը հայտնաբերվել են լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Երեխաների հայրն ու մայրն էլ բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների խնամքը միշտ հոգացել է տատիկը եւ Հայաստանում գտնվող հորեղբայրը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica