close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինայում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի` ԻՊ դաշտային հրամանատար

Աշխարհ

16 Նոյեմբերի 2019, 11:06
 Ուկրաինայում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի` ԻՊ դաշտային հրամանատար

Կիևի մարզում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը՝  Վրաստանի քաղաքացի Ալ Բարա Շիշանին (Ցեզար Տոխոսաշվիլի), որն  ահաբեկչական խմբավորմանն է միացել 2013-ին:

Շիշանիի ձերբակալությունն իրականացվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության, Վրաստանի ՆԳՆ-ի և ԱՄՆ ԿՀՎ-ի համատեղ ջանքերով: Նա համարվել է խմբավորման պաշտպանության նախարարի տեղակալը:

«2018 թվականի ամռանն ահաբեկիչն ապօրինի ժամանել էր Ուկրաինա՝ ներկայացնելով կեղծ անձնագիր: Ըստ առկա տեղեկությունների՝ Ուկրաինայում գտնվելու ընթացքում ահաբեկիչը շարունակում էր համակարգել ԻՊ կազմակերպության գործունեությունը»,– ասվում է Ուկրաինայի ԱԾ-ի տարածած հայտարարության մեջ:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ դիմանկարների փորձաքննությամբ ապացուցվել է ահաբեկիչ Ալ Բարա Շիշանիի ինքնությունը: «Ստուգվում է Ուկրաինայի տարածքում հանցագործությունների կատարմանը նրա հնարավոր մասնակցությունը»,– ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

«Իսլամական պետությունը» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է աշխարհի շատ երկրներում, ներառյալ` Ռուսաստանում և ԱՄՆ-ում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica