close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քեզ հետ ենք, Վենետիկ. Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել հեղեղումից տուժածներին

Քաղաքական

15 Նոյեմբերի 2019, 22:09
 Քեզ հետ ենք, Վենետիկ. Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել հեղեղումից տուժածներին

Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր զորակցություն  է հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը, ուշադրությամբ հետևում է ստացվող լուրերին: Այս մասին նշված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: 

«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:
Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։Քեզ հետ ենք, Վենետիկ »,-նշված է գրառման մեջ:

Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, բազմաթիվ կառույցներ, շինություններ: 

Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության մայրավանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանը, բարեբախտաբար, չեն տուժել, սակայն գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, ջուր է լցվել նաև սեղանատուն: «Եկեղեցին ևս հեղեղվել է կես մետր ջրով: Վնասվել են որոշ եկեղեցական զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր: Միայն առավոտյան պարզ դարձավ, որ հարավային հատվածում պարսպապատը քանդված է: Վնասվել է նաև վանքի ծովախորշում կայանած «Արմենիա» առագաստանավը»,-հայտնել էր Հայր Համազասպ Քեշիշյանը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica