close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեսակետը, որ սա նեղ, կուսակցական պահանջ է, ջախջախվել է. ՀՅԴ Երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ. Aysor.am

Հասարակություն

15 Նոյեմբերի 2019, 21:05
 Տեսակետը, որ սա նեղ, կուսակցական պահանջ է, ջախջախվել է. ՀՅԴ Երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ. Aysor.am

Ունենք մի իրավիճակ, երբ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ արդեն իսկ արտահայտել են Արայիկ Հարությունյանի դեմ հրապարակային դժգոհություններ։ Այսինքն՝ հնչող այն տեսակետը, որ սա նեղ, կուսակցական պահանջ է, ջախջախվել է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով նախարարի հրաժարականի իրենց պահանջին։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ իրենք դիմել են ոստիկանություն, դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն, որտեղից իրենց պատասխանել են, որ կրթության նախկին նախարարների չարաշահումների մասով ԿԳՄՍ գործող նախարարի կողմից որևէ հարցում չեն ստացել։

Քրիստինե Վարդանյանը հերքեց լուրերը, որ ՀՅԴ-ն, իբր, փող է բաժանում երիտասարդներին՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար.

«Նստացույցը մնում է մեր պայքարի հիմնական գործիքը։ Նստացույցը շարունակվում է, բայց շաբաթ-կիրակի այստեղ չենք լինի՝ քննարկումների նպատակով։ Մենք օգտագործելու ենք բոլոր գործիքներն՝ անվստահություն հայտնելու սխալ աշխատող նախարարին», - ասաց նա։

ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գևորգյանն իր հերթին նկատեց, որ որոշ շրջանակներ փորձում են իրենց՝ ազգային արժեքներ դավանող երիտասարդների ազնիվ գործողությունները մանիպուլացնել, սակայն՝ ապարդյուն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica