close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը Եգիպտոսին սպառնում է պատժամիջոցներով

Աշխարհ

15 Նոյեմբերի 2019, 20:17
 ԱՄՆ-ը Եգիպտոսին սպառնում է պատժամիջոցներով

Պենտագոնը և Պետդեպարտամենտը համատեղ նամակում Եգիպտոսի իշխանություններին սպառնում են պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինս ձեռք բերի ռուսական Су-35 կործանիչներ։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին։

Ըստ աղբյուրի՝ նամակում պետքարտուղար Մայք Պոմպեոն և Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Եգիպտոսի պաշտպանության նախարարին հորդորել են չեղարկել Ռուսաստանի հետ գործարքը:

«Պենտագոնի պաշտոնյաները անձամբ նախազգուշացրել են Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ղեկավարին գործարքի անցանկալի հետևանքների մասին»,- ասվում է նյութում:

Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնից ստացված ազդանշանը համընկնում էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից Կահիրե կատարած այցի հետ:

Նշվում է՝ այն փաստը, որ Ռուսաստանը և Եգիպտոսը պայմանագիր են կնքել Су-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ, դեռևս ապրիլին հաղորդել է «Կոմերսանտ» -ը, բայց դա պաշտոնապես չի հաստատվել:

Աղբյուրը նշում է, որ համաձայնագիրը, որը ենթադրում է ավելի քան երկու տասնյակ մեքենա և ՀՕՊ զենքի մատակարարում, ուժի մեջ է մտել 2018-ի վերջին: Պայմանագրի գումարը մոտ երկու միլիարդ դոլար է, առաքումները կարող են սկսվել 2020-2021 թվականներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica