close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան հորատման աշխատանքներ է սկսում Կիպրոսի ջրերում

Տարածաշրջան

15 Նոյեմբերի 2019, 19:44
 Թուրքիան հորատման աշխատանքներ է սկսում Կիպրոսի ջրերում

«Թուրքական «Fatih» նավը նավթի ու գազի հորատման աշխատանքներ կսկսի Կիպրոսի ջրերում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը»,-գրում է sabah.com կայքը:

Օքթայն անդրադարձել է նաև Կիպրոսի ջրային տարածքներում հորատման աշխատանքներ կատարելու պատճառով՝ ԵՄ արտգործնախարարների հաստատած ծրագրին, ըստ որի՝ Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն:

«Որպես պատրվակ դիտարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում կատարվող հորատման աշխատանքները՝  ԵՄ արտգործնախարարները պատժամիջոցների ծրագիր են հաստատել, որը որևէ իրավական ուժ չունի»,-նշել է Օքթայը:

Թուրքիան նախկինում հորատման աշխատանքների համար Կիպրոս էր ուղարկել նաև «Yavuz» նավը: Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնվում այդ դիրքորոշման հետ՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: 

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica