close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենետիկը մեկ միլիարդ եվրոյի վնաս է կրել ջրհեղեղի պատճառով. քաղաքապետ

Աշխարհ

15 Նոյեմբերի 2019, 16:54
 Վենետիկը մեկ միլիարդ եվրոյի վնաս է կրել ջրհեղեղի պատճառով. քաղաքապետ

Վենետիկում ջրհեղեղի հասցրած վնասի չափը հասել է մեկ միլիարդ եվրոյի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝  քաղաքապետ Լուիջի Բրունյարոյին հղումով:

«Մենք ավերեցինք Վենետիկը: Խոսքը վերաբերում է մեկ միլիարդ եվրոյի հասնող վնասին, և մենք խոսում ենք այն մասին, ինչ տեղի է ունեցել երեկ չէ առաջին օրը, այլ ոչ թե այսօրվա մասին»,- մանրամասնել է նա Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի և «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ Սուրբ Մարկոսի հրապարակ այցելության ժամանակ:

Նախօրեին Վենետիկի քաղաքապետն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ հարկադրված է եղել փակել հրապարակները «բարձր ջրի» նոր ալիքի պատճառով, որը նոյեմբերի 15-ի առավոտյան հասել Է 153 սանտիմետրի:

Ձայան, իր հերթին, Վենետիկում ստեղծված իրավիճակը բնորոշել Է որպես «լիակատար ավերում»:

«Սուրբ Մարկոսի տաճարի ներսում ջուրը մոտ մեկ մետրի մակարդակում է: Ջուրը հեղեղել է տներն ու խանութները: Ավերումը լիակատար Է, քանի որ նախ ջուրը գալիս է ու վնաս հասցնում, իսկ հետո, երբ այն հեռանում է, թողնում է աղ, որը պատերի, հատակների, արվեստի ստեղծագործությունների, խճանկարների և բոլոր Էլեկտրական համակարգերի քայքայման պատճառ է դառնում»,- պարզաբանել է նահանգապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել Վենետիկում հեղեղման պատճառով, իսկ այսօր Մխիթարյան միաբանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անմիջապես արձագանքել են և իրենց աջակցությունը հայտնել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու աղետալի վիճակի հետևանքները վերացնելու գործում:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica