close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր բանտերում առանց այն էլ շատ կան անմեղ մարդիկ. Տիգրան Աթանեսյան

Իրավունք

15 Նոյեմբերի 2019, 12:30
 Մեր բանտերում առանց այն էլ շատ կան անմեղ մարդիկ. Տիգրան Աթանեսյան

Նախագծից պարզ չէ, թե ինչ է այդ ենթամշակույթը, ինչ է նշանակում՝ աստիճանակարգություն և բարձրագույն կարգավիճակ. Yerkir.am-ի հետ զրույցում քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծի վերաբերյալ այսպիսի դիրքորոշում հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ես չեմ կարծում՝ ՀՀ-ում օրենքով գողերը հանրային վտանգ են ներկայացնում, որպեսզի այդ օրենքն ընդունվի: Այս օրենքն ընդունվել է Ռուսաստանում, Վրաստանում, որովհետև այդ խնդիրը շատ լուրջ էր: Մեզ մոտ դա ժամանակավրեպ է, և ես չեմ տեսնում, որ այն իր նպատակին ծառայելու է»,- ասաց նա։

Yerkir.am-ի դիտարկմանը, թե հասարակության որոշ շերտի մոտ կա ձևավորված կարծիք, որ օրենքով գողերը համագործակցում են նաև իրավապահ համակարգի աշխատողների հետ, Աթանեսյանը պատասխանեց. «Հարցը պետք է ուղղել քրեակատարողական հիմնարկին և օպերատիվ մարմիններին՝ նրանք համաձա՞յն են այդ օրենքին, թե՞ ոչ, դա նրանց գործառույթներին է վերաբերում»:

«Այս նախագծով բացարձակ պարզ չէ այդ գործերի քննության մեթոդիկան և ապացույցների շրջանակը, օրինակ՝ եթե մարդը դիմում է օրենքով գողին՝ ինչ-որ հարց լուծելու համար, ինչպե՞ս են դա բացահայտելու և բացատրելու: Քննչական մեթոդիկայի բացակայության պայմաններում կա՛մ օրենքը կարող է չաշխատել, կա՛մ չափից դուրս կոպիտ աշխատել: Մեր բանտերում առանց այն էլ շատ կան անմեղ մարդիկ»,- խոսքը եզրափակեց Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունն ընդունել է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, ըստ որի՝ առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ բանդիտիզմ եւ հանցավոր համագործացությանը մասնակցելը։ 

Նարա Մարտիրոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica