close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գնահատողական դատողությամբ անմեղ մարդուն բանտ կուղարկենք. Երվանդ Վարոսյանը՝ քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին

Իրավունք

15 Նոյեմբերի 2019, 12:24
 Գնահատողական դատողությամբ անմեղ մարդուն բանտ կուղարկենք. Երվանդ Վարոսյանը՝ քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին

Անձին քրեական պատասխանատվության կարելի է ենթարկել միայն կոնկրետ արարքի համար՝  լինի օրենքով գող, հեղինակություն, թե՝ շարքային քաղաքացի. Yerkir.am-ի հետ զրույցում քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նրա խոսքով՝ այս օրինագիծը ոտքից գլուխ անորոշություն է՝ սկսած «քրեական ենթամշակույթ» եզրույթից: «Չի կարող քրեական օրենսգրքում զետեղվող որևէ անորոշ նորմ իր խնդիրները լուծել: Եթե այն ներմուծում ենք քրեական օրենսգիրք, ապա պետք է բացել դա, օրինակ՝ թե ինչ է նշանակում` քրեական ենթամշակույթ»,- ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ սա նաև PR քայլ է, որովհետև քրեական օրենսգրքում այսօր էլ կա համապատասխան նորմ: «Օրինակ՝ «հանցավոր համագործակցություն ստեղծել կամ հանցավոր համագործակցության անդամակցել» նորմը, և լավ կլինի՝ այս նոր նախագծի հեղինակները մի հարցի պատասխանեն՝  իմ նշած նորմը քանի՞ անգամ է Հայաստանում կիրառվել և, եթե չի կիրառվել, ապա՝ ինչո՞ւ, ու եթե այն չի կիրառվել, մենք ի՞նչ կարիք ունենք նոր հեծանիվներ հորինելու, էլ ավելի խրթին ձևակերպումներով նորմեր սահմանելու»,- նշեց նա:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ  ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր բացասական դիրքորոշումն էր հայտնել այս նախագծի վերաբերյալ, ինչպես նաև նշել էր, որ այն ընդունելու դեպքում բանտերը կլցվեն անմեղ մարդկանցով, փաստաբանը պատասխանեց. «Անձին քրեական պատասխանատվության կարելի է ենթարկել միայն կոնկրետ արարքի համար՝ լինի օրենքով գող, հեղինակություն, թե՝ շարքային քաղաքացի: Եթե նա չի կատարել արարք, և մենք գնահատողական դատողությամբ նրան պիտի մեկուսացնենք հասարակությունից,  ստացվելու է, որ անմեղ մարդը կհայտնվի բանտում»:

Հիշեցնենք, որ կառավարությունն ընդունել է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, ըստ որի՝ առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ բանդիտիզմ եւ հանցավոր համագործացությանը մասնակցելը։ 

 

Նարա Մարտիրոսյան

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica