close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենը՝ շաքարային դիաբետ մասին. DoctorsNet.am

Հասարակություն

14 Նոյեմբերի 2019, 23:01
 Ամենը՝ շաքարային դիաբետ մասին. DoctorsNet.am

ԱՀԿ տվյալներով աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը կազմում է 347 մլն, որոնց 80% ապրում է ցածր և միջին կենսամակարդակով (եկամտով) երկրներում: Բարձր եկամտի երկրներում ՇԴ առավել տարածված է տարեցների շրջանում, մինչդեռ ցածր կենսամակարդակով երկրներում` միջին տարիքում` 35-64 տարիքային խմբում: ՇԴ հիվանդների մահացության 50-80% պատճառը ՍԱՀ են:

ՇԴ բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով, պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ:

Շաքարային դիաբետ ներզատիչ հիվանդությունների խումբ է, որոնց առաջացման պատճառը կապված է գլյուկոզի յուրացման խանգարման հետ, որն էլ իր հերթին հարաբերականորեն կամ բացարձակ ձևով կախված է ինսուլին հորմոնների անբավարարությամբ, որի արդյունքում էլ առաջանում է հիպերգլիկեմիան՝ արյան մեջ գլյուկոզայի քանակության կայուն բարձրացումը։ Հիպերգլիկեմիայի պատճառն ինսուլինի արտադրության կամ ինսուլինի ազդեցության խանգարումն է, կամ էլ երկուսը միասին։

Հիվանդությանը բնորոշ է քրոնիկական ընթացքը:

Տարբերում ենք շաքարային դիաբետի երեք հիմնական տեսակ.

1-ին տիպի շաքարային դիաբետ, որի պատճառը հանդիսանում է ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի ինսուլինի արտադրումը՝ բետա բջիջների կորստի պատճառով: Այս տեսակը նաեւ կոչվում է ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ:

2-րդ տիպի շաքարային դիաբետը սկսվում է ինսուլինի հանդեպ կայունությամբ, որտեղ բջիջները ունակ չեն լինում ինսուլինի հանդեպ համապատասխան ռեակցիա առաջացնել: Այս տեսակը նաեւ կոչվում է ինսուլինակախյալ շաքարային դիաբետ: Հիմնական պատճառներներն են մարմնի ավելորդ քաշը եւ ոչ բավարար ֆիիկական աշխատանք:

Գեստացիոն դիաբետ, որտեղ հղի կանանց մոտ դիտվում է գերշաքարարյունություն, առանց անցյալում ունենալու նման ախտանշաններ:

            Հիվանդության հիմնական ախտանշաններն են.

Շաքարային դիաբետի հիմնական նշաններն են՝ անհագ ծարավը (պոլիդիպսիա), հաճախամիզությունը (պոլիուրիա), շատակերությունը (պոլիֆագիա), քաշի։ Հիվանդների մոտ կարող է նկատվել նաև տեսողության խանգարում (շղարշային տեսողություն),  քոր, ծայրամասային բազմանյարդաբորբ, հեշտոցաբորբ (վագինիտ), հոգնածություն։ Շատ մարդիկ հիվանդության առաջին տարիներին չունեն նշանակալի ախտանշաններ։ 2-րդ տիպի շաքարային դիաբետը կարող է առաջացնել գերօսմոսային դիաբետային կոմա։

Ծանրության դասակարգում

Ըստ հիվանդության կլինիկական ընթացքի տարբերում են՝

Թեթև ձև

Միջին ձև

Ծանր ձև

Թեթև ձև

Թեթև ձևին (І աստիճան) բնորոշ է՝

ոչ այնքան բարձր գլիկեմիայի ցուցանիշներ՝ անոթի վիճակում չի գերազանցելով 8 մմոլ/լ

օրվա ընթացքում գլիկեմիայի ցուցանիշների հազվադեպ տատանումները

աննշան գլյուկոզուրիան (աննշան գլյուկոզից մինչև մինչև 20գ/լ)

հիվանդների մոտ կարող է ախտորոշվել անգիոնեյրոպաթիա մինչկլինիկական ֆունկցիոնալ շրջանում:

Կոմպենսիացիան կատարվում է դիետոթերապիայի (բուժում՝սննդակարգի միջոցով) օգնությամբ:

Միջին ձև

Միջին ձևին (ІІ աստիճան) բնորոշ է՝

անոթի վիճակում գլիկեմիայի ցուցանիշ y կարող է հասնել մինչև 14 մմոլ/լ

նկատվում են օրվա ընթացքում գլիկեմիայի ցուցանիշների տատանումները

գլյուկոզուրիան՝ 40գ/լ

Կետոզի և կետոացիոզի էպիզոդիկ դրսևորումներ

հիվանդների մոտ կարող է ախտորոշվել անգիոնեյրոպաթիաներ՝ տարբեր տեղակյումներով և ֆունկցիոնալ շրջանների:

Հիվանդության կոմպենսացիան կատարվում է դիետայով (սննդակարգով), շաքար նվազեցնող դեղամիջների ընդունմամբ կամ ինսուլինի ընդունմամբ (այն դեպքում, երբ զարգանում է երկրորդային սուլֆամինային ռեզիստենտականություն): Ինսուլինի դեղաչափը չպետք է գերազանցի 40 IU/օր (IU-international unit):

Ծանր ձև

Ծանր ձևին (ІІІ աստիճան) բնորոշ է՝

անոթի վիճակում գլիկեմիայի ցուցանիշը կարող է անցնել 14 մմոլ/լ-ը

օրվա ընթացքում գլիկեմիայի ցուցանիշները հաճախ են տատանվում

գլյուկոզուրիան՝ 40-50գ/լ

հիվանդների մոտ կարող է ախտորոշվել անգիոնեյրոպաթիաներ՝ տարբեր տեղակյումներով և ֆունկցիոնալ շրջանների:

Հիվանդները կարիք ունեն մշտական ինսուլինոթերապիայի. ինսուլինի դեղաչափը` 60 IU/օր (IU-international unit) և բարձր:

Պացիենտի ինքնահսկումը և մշտադիտարկումը 

 Մարմնի քաշի հսկում 

 ԶՃ որոշում 

 Արյան գլյուկոզի ինքնահսկում (քննարկել մշտադիտարկման նպատակը` կախված բուժման տեսակից). 

Հիվանդները, որոնք ստանում են դիետիկ բուժում, պետք է սովորեն տարբերակել այն գործոնները, որոնք առօրյա կյանքում կարգավորում են արյան գլյուկոզի մակարդակը, 

հիվանդները, որոնք ստանում են դեղորայքային բուժում, լրացուցիչ պետք է գրանցեն հիպոգլիկեմիայի առաջացման հանգամանքը, եթե նշանակված դեղորայքը կարող է դա առաջացնել, 95% հիվանդները, որոնք ստանում են ինսուլինային բուժում, անհրաժեշտ է, որ սովորեն գլյուկոզի ինքնորոշման մեթոդաբանությունը, որի նպատակն է կարողանալ ինքնուրույն ճշգրտել ինսուլինի դեղաչափը:

Բուժումը 

Ներկայումս շաքարային դիաբետի բուժման ճնշող մեծամասնությունը ախտանշանային (սիմպտոմատիկ) է և ուղղված է եղած ախտանիշների և բարդությունների բուժմանը՝ առանց հիմնական պատճառը բուժելու, քանի որ դեռևս էֆֆեկտիվ բուժման պլան մշակված չէ:

Շաքարային դիաբետի ժամանակ բժշկի հիմնական խնդիրները հետևյալն են`

Ածխաջրատային փոխանակության կոմպենսացիան

Կանխարգելումը և բարդությունների բուժումումը

մարմի զանգվածի կարգավորումը 

Հիվանդի ուսուցումը Ածխաջրային փոխանակության կոմպենսացիային կարելի է հասնել երկու ճանապարհով: Առաջին դեպքում մարմնի սեփական բջիջներին ապահովում են ինսուլինով, որն էլ կախված դիաբետի տիպից կատարվում է տարբեր կերպով: Երկրորդ դեպքում օրգանիզմ ներմուծվող ածխաջրերը բաշխվում են հավասարաչափ, որին հասնում են սննդակարգին հետևելու արդյունքում:

Սկզբնաղբյուր՝ DoctorsNet.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica