close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրեական գործը կարճվելու է քաղաքական որոշմամբ․ Արսեն Բաբայան

Իրավունք

14 Նոյեմբերի 2019, 21:51
 Քրեական գործը կարճվելու է քաղաքական որոշմամբ․ Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ազատազրկումն ապօրինի է համարում, ինքն էլ պատանդ է քաղաքական իշխանությունների ձեռքին: Սա՝ Բաբայանի բնորոշմամբ: Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ օրենքով նախատեսված եւ չարգելված բոլոր միջոցներով պայքարելու է քրեական գործի վերջնական եւ արդարացի հանգուցալուծման համար, որը, ըստ Բաբայանի, գործի կարճումն է՝ քաղաքական որոշմամբ:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի եւ իշխանության յուրացմանն օժանդակելու համար:

Ինքը՝ Բաբայանը նշում է, որ իր նկատմամբ իրականացվել են ոչ իրավաչափ գործողություններ՝ սկսած քրեական գործ հարուցելու մասին որոշումից: «Իմ համար տարօրինակ է, որ վարույթն իրականացնող մարմինի ղեկավարը հայտարարում է՝ թյուրիմացություն է տեղի ունեցել, այսինքն՝ թյուրիմացաբար մարդու իրավունք է խախտվել»,-ասել է Բաբայանը:

Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ վստահեցրել է, որ Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի: Բաբայանը նաեւ պնդում է, որ իր նկատմամբ իրականացված իրավական գործընթացները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու կամ նրա հրաժարականին հասնելու նպատակ են հետապնդում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica