close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+19°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ

Աշխարհ

14 Նոյեմբերի 2019, 21:35
 Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, ցավակցություն է հայտնել Սիրիայի Քամիշլի քաղաքի հայկական համայնքում հայ հոգևորականների սպանության առնչությամբ։

«Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Սիրիայի հայ համայնքին»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին և դրանից հետո ստեղծված իրավիճակին։  

Նա նշել է, որ Սիրիայի կառավարության վերահսկողության տակ չգտնվող տարածքներում քրիստոնյաների նկատմամբ բռնության և ահաբեկչության գործողությունները վրդովմունք են առաջացնում։

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Քամիշլիում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր վերջին հրաժեշտի արարողությունը։
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica