close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի խոսքերով՝ Թրամփը փորձում է լուծել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Աշխարհ

14 Նոյեմբերի 2019, 20:50
 Էրդողանի խոսքերով՝ Թրամփը փորձում է լուծել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի լուծում տա Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Ռիա «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ինքնաթիռում հայտնել է լրագրողներին՝ Թրամփի հետ հանդիպումից վերադառնալիս:

 «Թրամփը գործադրում է բոլոր ջանքերը, որ լուծում գտնի այդ հարցին՝ հիմնվելով ազգային շահերի և փոխադարձ հարգանքի վրա: Թրամփի դեմ տրամադրված շրջանակներն անում են ամեն ինչ, որ փչացնեն մեր հարաբերությունները: Դա է պատճառը, որ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ բանաձևը պատժամիջոցների բանաձևի հետ միասին անցավ Ներկայացուցիչների պալատում», – ասել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը նաև հայտնել է, որ Թրամփին և սենատորներին մանրամասն տեղեկություններ է հաղորդել հայկական հարցի և 1915-ի իրադարձությունների մասին:

 

Հիշեցնենք, որ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը արգելափակել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը սենատի կողմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica