close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Վրացական երազանք»-ի պատգամավորների մի մասը կլքի կուսակցությունն ընտրությունների վերաբերյալ քվեարկության ձախողումից հետո

Քաղաքական

14 Նոյեմբերի 2019, 15:17
 «Վրացական երազանք»-ի պատգամավորների մի մասը կլքի կուսակցությունն ընտրությունների վերաբերյալ քվեարկության ձախողումից հետո

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել Է, որ լքում Է կուսակցությունը 2020 թվականին համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝  խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի խոսքերին հղումով:

«Արդյունքը եղավ այն, որ այդ սահմանադրական փոփոխությունները ձախողվեցին: Մենք շատ ենք ափսոսում դրա համար: Մեզ մնում Է միայն լքել ինչպես խորհրդարանական պաշտոնները, այնպես էլ մեծամասնությունն ու կուսակցությունը»,- մանրամասնել է նա՝ միևնույն ժամանակ չճշգրտելով, թե քանի պատգամավոր է լքում կուսակցությունը:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երբ նա անում էր հայտարարությունը, նրա հետ կանգնած էր ևս չորս խորհրդարանական: Վրացական ԶԼՄ-ները պնդում են, որ իշխող կուսակցությունը լքում է յոթ մարդ:

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ զրոյական ընտրական շեմով: 

Սա ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքի պատճառ է դարձել: Նրանք պատրաստվում են անցկացնել հանրահավաքներ ու ամեն ինչում մեղադրում են կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիիին. նա էր հունիսի վերջին հայտարարել 2020 թվականին ընտրությունների խառը համակարգից համամասնականին անցնելու մասին:

Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը հունիսի 20-ից երեք ամիս Թբիլիսիում Ազգային ժողովի շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիաների պահանջներից էր:

Հավելենք, որ Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի հոկտեմբերին:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica