close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք սպասելու ենք Ձեր արձագանքին, մինչև վաղը՝ կեսօր. ԵՊՀ ՈՒԽ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին

Հասարակություն

14 Նոյեմբերի 2019, 15:08
 Մենք սպասելու ենք Ձեր արձագանքին, մինչև վաղը՝ կեսօր. ԵՊՀ ՈՒԽ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին

Մենք այսօր այստեղ հավաքվել ենք, որ ցույց տանք ԿԳՄՍ-ի նախարարին՝ ուսանողների բողոքները չեն սահմանափակվում միայն «Հայոց լեզու» և  «Հայոց պատմություն» առարկաների հետ կապված հարցերով. Yerkir. am-ի տեղեկացմամբ՝ այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ուսանողական հանրահավաքի ընթացքում հայտարարեց  ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

Նա նշեց, որ ցանկանում են քննարկման հրավիրել Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա պատասխանի իրենց մտահոգող բոլոր  հարցերին: «Օրեր առաջ նա հայտարարեց, որ պատաստ է անձամբ՝  օրերով, շաբաթներով, ամիսներով, պատասխանել իրեն ուղղված հարցերին: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ ուղիղ մեկ տարի առաջ, երբ ես նրան հրավիրեցի ՈՒԽ աշխատանքային սենյակ՝ քննարկելու ուսանողներին առնչվող հարցերի, նա ինձ պատասխանեց,  որ այլևս ժամանակը չէ կուլիսային քննարկումների, բոլոր քննարկումները պետք է լինեն բաց՝  հանրության և ուսանողության առաջ»,- ասաց Ափոյանը:

Նա ընդգծեց, որ, ելնելով նախարարի այս խոսքերից, հրավիրում է նրան ԵՊՀ՝ պատասխանելու իրենց բոլոր հարցերին՝ բաց՝ հանրության և ուսանողության առաջ:

«Մենք սպասելու ենք Ձեր արձագանքին, մինչև վաղը՝ կեսօր», - դիմելով նախարարին՝ խոսքը եզրափակեց ԵՊՀ ՈւԽ նախագահը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica