close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք այլևս իրավիճակին չե՛ք տիրապետում. Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Քաղաքական

14 Նոյեմբերի 2019, 15:03
 Դուք այլևս իրավիճակին չե՛ք տիրապետում. Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Մենք օրեր առաջ սկիզբ առած մեր պայքարի տրամաբանական շարունակության հերթական հանգրվանում ենք, և պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող՝ արդեն օրեր շարունակվող ցույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ իշխանությունները լրջագույնս շեղվել են հայկական արժեհամակարգից և փորձում են արհեստականորեն ներդնել կեղծ արժեքներ: «Մեր հերոսը Թաթուլ Կրպեյանն է, Մոնթե Մելքոնյանն է, Մովսես Գորգիսյանն է, Արթուր Ալեքսանյանն է, Նազիկ Ավդալյանն է, Հենրիկ Մխիթարյանն է... Ձեր սեռափոխված հերոսին պահեք ձեզ: Մեզ նման հերոս պետք չէ»,-  նշեց Գերասիմ Վարդանյանը:

Դիմելով վարչապետ Փաշինյանին՝  նա նշեց. «Եթե Ձեզ թվում է, որ մենք կիջնենք այդ մակարդակին և Ձեզ կպատասխանենք Ձեր բառապաշարով՝ սխալվում եք: Եթե Ձեզ թվում է, որ մենք այդ ձևով խոսել չգիտենք, կրկին սխալվում եք: Երբ ես և Դուք ոչ հրապարակային կանգնենք դեմ առ դեմ և նայենք իրար աչքերի, ես Ձեր բառապաշարով Ձեզ շատ ավելի հեռուն կտանեմ: Եթե Ձեզ թվում է, որ մեզ շեղելու եք մեր պայքարի հիմնական նպատակից՝ նշանակում է, որ Դուք շատ խոր թյուրիմացության մեջ եք: Ձեզ սխալ են զեկուցում, Դուք «Ֆեյսբուք»-ում սխալ ինֆորմացիաների եք ծանոթանում, Դուք այլևս իրավիճակին չեք տիրապետում»:

Սկսված պայքարը, ըստ Վարդանյանի, նահանջի տեղ չունի. «Սա պայքար է՝ հանուն ազգային արժեքների, սա ազգային արժեքների դեմ սանձազերծված պատերազմի դեմ պայքար է: Սա խրամատ է, որտեղից մենք չենք նահանջելու»:

Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica