close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանը կամակատար է և սիրով կատարում է Փաշինյանի կամքը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքական

14 Նոյեմբերի 2019, 14:15
 Արայիկ Հարությունյանը կամակատար է և սիրով կատարում է Փաշինյանի կամքը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով բարոյական, բարեկրթական վարքականոնի բոլոր հնարավոր դրույթները, ըստ էության, ի ցույց դրեց իր կերպարն ԱԺ-ում. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ կառավարության շենքի առջև շարունակվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Երբ ուսանողներին հայտարարում է՝ լափամաններից զրկված երիտասարդներ, ես հստակ ասում եմ, որ բոլորս տեսնում ենք, թե ով է մշտապես եղել այդ լափամանին կցված, ով է եղել քաղաքական համակարգի մի մասը՝ կարևոր չէ՝ ընդդիմություն, թե՝ իշխանություն, և ով է շարունակում օգտվել այդ լափամանից»,- ասաց նա:

Մելիք-Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականություն է իրականացնում՝ արժեհամակարգ փոխելու համար:
«Իմ պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Արայիկ Հարությունյան կլինի, թե՝ Արևիկ Անափիոսյան, Հովհաննես Հովհաննիսյան, բոլորն ընդամենը կամակատարներ են և սիրով են կատարում Փաշինյանի կամքը՝ հանդիսանալով նման վարքագծի կրող: Խնդիրները գալիս են անձամբ Նիկոլ Փաշինյանից», - նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում նրա փոխարեն չի գա նույն գիծը շարունակող մեկ այլ նախարար,  Մելիք-Շահնազարյանը նշեց, որ եթե հրաժարական լինի, ապա կնշանակի, որ Փաշինյանը վախեցավ, զիջեց և հետ կանգնեց այն մոտեցումներից, որոնք, ըստ էության, նրան հոգեհարազատ են:

«Այդ վախն է լինելու այն երաշխիքը, որ հաջորդ կառավարությունը նույն քայլին չգնա, քանի որ եթե հաջորդ նախարարը նույն քայլն արեց, միանշանակ՝ շարժումն ավելի մեծ թափ է ստանալու, և դրանից հետո, նախարար փոխելով, չի ազատվի դժգոհություններից»,- ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը չբացառեց նաև, որ այս ուսանողական շարժումը կարող է շատ ավելի լայն զանգվածներ ներգրավել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica