close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես էլ եմ քայլել, բայց այդ օրերի և ներկայիս ասվածը շատ տարբեր են. Վիգեն Ստեփանյան

Քաղաքական

14 Նոյեմբերի 2019, 13:59
 Ես էլ եմ քայլել, բայց այդ օրերի և ներկայիս ասվածը շատ տարբեր են. Վիգեն Ստեփանյան

Մետրոյի առաջ իբր թե «ներկայացում» են բեմադրում և  դրա համար տրամադրվում է լուրջ գումար: Այդ գումարով կարող են երկու լուրջ ներկայացում բեմադրել, ասենք՝ մանկական թատրոնում. ըստ Yerkir.am-ի՝ կառավարության շենքի առջև ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:

«Հետո՝ ֆիլմ են ուզում նկարել սեռափոխված՝ չգիտեմ՝ ինչ ասեմ՝ կնոջ, տղամարդու մասին: Ընդ որում՝ ես լսեցի, որ ֆինանսավորվել է միայն նրա չեմպիոն լինելու հատվածը, չգիտեի՝ ծիծաղե՞մ, թե՞ չէ: Այսինքն՝ առանձին-առանձի՞ն ենք նայելու. համասեռականները գնալու են՝ առանձին դահլիճում նայեն՝ ինչ-որ իրենց է հետաքրքիր,  սպորտի սիրահարները գնալու են նայեն՝ ինչ-որ իրենց է հետաքրքիր: Այնքան անտեղյակ մարդու կարծիք է, որ չգիտես՝ ոնց վերաբերվես՝ ծիծաղես, տխրես»,- նշեց նա:

Երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ երկիրը ֆինանսավորի, թե՝ չէ, միևնույն է՝ նկարահանվելու է ֆիլմը, և եթե չֆինանսավորվի, ուրեմն կստացվի, որ կառավարությունը չի գնահատում այն մարզիկներին, որոնք բարձր են պահում հայկական դրոշը: Վիգեն Ստեփանյանն այս առիթով նշեց՝ հայկական դրոշը բարձր պահող այդ մարզիկին արդեն զրկել են տիտղոսներից, մեդալները հետ են վերցրել դոպինգի պատճառով:

«Ամեն մեկն ինքն իր մարմնի տերն է, իր մտքերի, կյանքի, բայց դա դարձնել հանրության համար ֆիլմ՝ հանելով արվեստի մակարդակի, ինձ համար անհասկանալի է: Ո՞նց կարելի է թողնել Նազիկ Ավդալյանին, որն իսկապես հերոսուհի է, մայր է դարձել, ընտանիք է կազմել, նրան պետք է մեծարել: Մարդը, որը, դոպինգից բացի, հրաժարվել  է ՀՀ քաղաքացիությունից, ապրում է արտասահմանում, ի՞նչ եք գտել դրա մեջ: Այդ երբվանի՞ց սեռամոլությունը Հայաստանում դարձավ այդքան հետաքրքիր նյութ, որ հասավ ԱԺ, խոսում են ամբիոնից: Մարդն այդպիսին է, թող ապրի այնպես, ինչպես ուզում է: Այնքան բան կա կուտակված: Չի կարող միշտ լինել այնպես, ինչպես ցանկանում է վարչապետը, որովհետև մենք՝ բոլորս, անձ ենք, մեր նպատակը մեկն է՝ երկրի, քաղաքի բարգավաճումը, կյանքի բարելավումը, իսկ եթե սկսենք սևերի-սպիտակների բաժանել, այդքան պառակտում դնել, վերջը վատ կլինի: «Ֆեյսբուք»-ում միմյանց հայհոյանքներ են գնում: Փոխանակ իրար թև-թիկունք տանք, իրար հայհոյում ենք, սա է ամենասարսափելին: Հարցը հո միայն Արայիկ Հարությունյանը չէ»,– ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը:

Վիգեն Ստեփանյանը հավելեց նաև, որ ինքն էլ է լսել ճառերը, քայլել է, կողմնակից է եղել, սատարել է, բայց ինքն իրեն չի կարող ստել, քանի որ այն, ինչ ասվում է հիմա, և այն, ինչ ասվել է առաջ, շատ տարբեր են:

«Եթե մարդն ասում է, որ՝ ինչ ուզում եք ասեք, միևնույն է, նա է լինելու, նշանակում է, որ ասում է՝ այդքան էլ չեմ հարգում ժողովրդի կարծիքը»,- փաստեց նա:

Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ-ում տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica