close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հռոմի պապին և ՄԱԿ-ին խնդրում եմ օգնել Բոլիվիային, որ դուրս գա քաղաքական ճգնաժամից. Մորալես

Աշխարհ

14 Նոյեմբերի 2019, 12:36
 Հռոմի պապին և ՄԱԿ-ին խնդրում եմ օգնել Բոլիվիային, որ դուրս գա քաղաքական ճգնաժամից. Մորալես

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել Է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին ու Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին Է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամ երկրներին և կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացնում Է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանգստացնելու համար սիրելի Բոլիվիան: Բռնությունը սպառնում Է կյանքին և սոցիալական հաշտությանը»,- գրել Է նա իր թվիթերյան միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ  Մորալեսը կոչ Էր արել «երկխոսության, որին մասնակցեն բոլորը՝ հասարակական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքական կուսակցությունները»:

Հիշեցում

Նոյեմբերի 10-ին Մորալեսը հայտարարություն էր տարածել, որ թողնում Է պետության ղեկավարի պաշտոնը այն անկարգությունների պատճառով, որոնք վերաճել են  իր վերընտրման դեմ բողոքի ակցիաների: Իր հերթին, փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան նույնպես պաշտոնաթողություն է խնդրել: Ըստ Բոլիվիայի Սահմանադրության՝ նախագահի եւ փոխնախագահի հրաժարականի դեպքում պաշտոնակատար են Սենատի նախագահը եւ Պատգամավորների պալատի ղեկավարը, բայց Ադրիանա Սալվատիերան և Վիկտոր Բորդան նույնպես պաշտոնաթող են եղել: Հետագա կարգն ամրագրված չէ բոլիվիական օրենքներում, սակայն Սենատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսը տեղեկացրել Է, որ կստանձնի նախագահի պաշտոնակատարի պարտավորությունները: 

ՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
13 Հուլիսի 2020, 14:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ՀՀ ԱԺ հատուկ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica