close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը Էրդողանի հետ հանդիպումից հետո

Աշխարհ

14 Նոյեմբերի 2019, 10:05
 Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը Էրդողանի հետ հանդիպումից հետո

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ արգելափակել է ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը Սենատի կողմից. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է The Hill պարբերականը:

Սենատորն օգտվել է այն կանոնից, որի համաձայն՝ մեկ սենատոր հնարավորություն ունի վետո դնելու ամբողջ պալատի կողմից բանաձևի ընդունման վրա:

«Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով: Ես հույս ունեմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Գրեհեմը Սենատի նիստում, որ հեռարձակվում էր հեռուստատեսությամբ:

Գրեհեմը մանրամասնել է նաև, որ սենատորները չպետք է «գույներ հաղորդեն» պատմությանը կամ վերաշարադրեն այն:

Նիստի ընթացքում բանաձևի ընդունման առաջակությամբ է հանդես եկել Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամ Ռոբերտ Մենենդեսը:

«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պետք է ազնվորեն արտացոլի մարդու իրավունքների և մարդկության դեմ հանցագործությունների խախտումները, ինչպես նաև էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 13-ին, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն էր տարածել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ստվերում է թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Հիշեցում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ձայների՝ 405 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 
 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica