close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին

Քաղաքական

13 Նոյեմբերի 2019, 20:23
 ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ Ղամիշլիում հայ հոգևորականի ու նրա հոր սպանության վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այն, ինչ կատարվեց երկու օր առաջ, ուղղակի մեծ ցավ է: Մենք շարունակելու ենք ընդգծված տանել այն քաղաքականությանը, որը վերաբերում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությանը այդ տարածաշրջանում ու Սիրիայում ընդհանրապես: Մենք շատ սերտ աշխատում ենք տարբեր գործընկերների հետ, տարբեր երկրների ու բնականաբար՝ Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի հաշվարկենք այն քայլերը, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող ենք կատարել և օգտակար լինել: Մենք շարունակում ենք մեր մարդասիրական առաքելությունը Սիրիայում և պատրաստվում ենք նոր քայլեր ձեռնարկել այդ բնակավայրեր մարդասիրական նոր օգնություններ հասցնելու ուղղությամբ»,- ասաց Մնացականյանը:
Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica