close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 25

Քաղաքական

13 Նոյեմբերի 2019, 17:42
 Հայ դիվականության պատմություն - 25

Իսկ վարչակարգի քաղաքական դեմքին՝ՀՀՇ-ին,որը դարձել էր ընդդիմության ամենաղժղժան մասին կադրեր մատուցողը,Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն այն ժամանակ դեմ չէր խեղդել սեփական ուժային կառույցների ձեռքերով՝ պառլամենտում սահմանափակելով նրա ներկայությունը։ Ճիշտ է, նա երբեք չէր կարող ենթադրել,որ ընդամենը ավելի քան մեկ տարի անց ՀՀՇ-ն բացահայտորեն կդավաճանի  իրեն,նախագահական ընտրությունների ժամանակ իր հույսը կկապի «շարժման» գաղափարախոս Վազգեն Մանուկյանի հետ,իսկ Եգորյանը գաղտնի հրաման կտա ընտրական հանձնաժողովներում բոլոր մակարդակների վրա մեծամասնություն կազմող իր մարդկանց՝ արդյունքները կեղծել 3-ը 2-ի հարաբերությամբ՝ հօգուտ Մանուկյանի։ Եվ այդ ամենը կարվի ոչ թե նախագահին պատժելու համար,որն այլեւս հաշվի չէր նստում «կուսակցության» հետ,այլ՝ հիմնականում ինքնապահպանման բնազդից ելնելով, ձգտելով ուշացնել հասարակական եւ քաղաքական պայթյունը եւ երկարաձգել ՀՀՇ-ի գոյատեւումը քաղաքական ոլորտում։

Արդեն 1995թ. Լեւոնն ավելի շատ վստահում էր իր անմիջական շրջապատին,արդեն ձանձրացնող հավակնություններ ունեցող «դատարկախոսներին եւ ամբոխավարներին»,որոնց ղեկավարն էր ժամանակին։

Նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ հրապարակ իջավ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, եւ այդ պատմությունը հատուկ մեկնաբանության կարիք ունի,քանի որ այն ջնջեց ընտրությունների բոլոր նախորդ դասավորությունները,հաշվարկները,հեղինակությունները եւ այլ նախապատրաստական աշխատանքներ,որոնք կանխագուշակում էին Լ.Տ.Պ.-ի փայլուն հաղթանակը՝ այն տպավորությունը թողնելով,որ ընտրությունները ձեւականություն են։ Բանն այն է,որ ընտրություններից մեկ ամիս առաջ ձեւականորեն ընդդիմադիր կոչվող՝  «Գիտա-արդյունաբերական եւ քաղաքացիական միություն» կազմակերպության ղեկավար Սուրեն Զոլյանը հրապարակավ մեղադրեց «ընդդիմության հեղինակավոր կուսակցության» ղեկավար նախագահության թեկնածուին այն բանում,որ համաձայնություն է կնքել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որի հետեւանքով էլ նախագահն առաջ չի քաշել իր «երկվորյակի» թեկնածությունը։ Շատ հստակ էր,որ «երկվորյակի» դերը հանձնարարված էր Վազգեն Մանուկյանին։ Այսպիսով՝ հաստատվեց քաղաքական շրջանակներում վաղուց գոյություն ունեցող այն կասկածը,թե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր նախկին գործընկեր,իսկ այժմ՝ ընդդիմախոս Վազգեն (Վազիկ) Մանուկյանի միջեւ տարիներ շարունակ գոյություն ունեցող տարակարծությունները սկզբունքային չեն, եւ բացառված չէ,որ ՀՀՇ-ի հիմնադիր այս երկու քաղաքական գործիչներն ի սկզբանե գործում էին համաձայնեցված։ Բոլոր այս տարիների ընթացքում Մանուկյանի քննադատները նրան մեղադրում էին այն բանում,որ հենց Վազգեն Մանուկյանի ջանքերով 1992թ. քայքայվեց բավականին հզոր ընդդիմադիր կոալիցիան,որից հետո նրան առաջարկվեց պետական նախարարի (փոխվարչապետի) պաշտոնը, որն ուժային վարչությունների հովանավորն էր։ Ճիշտ այդպես էլ 1995թ. պառլամենատական ընտրություններից առաջ շատերին անհասկանալի մնաց «Ազգային ժողովրդական միության» եւ նրա ղեկավար Վազգեն Մանուկյանի երկդիմի վարքագիծը,որի հետեւանքով տապալվեց հակակառավարական միասնական բլոկ կազմելու գաղափարը եւ,վերջին հաշվով,ապահովվեց «Հանրապետություն» բլոկի հաղթանակը։ Բացի դրանից՝ 1996թ. նախագահական ընտրությունների նախօրյակին Մանուկյանը կտրականապես մերժեց պաշտպանել ընտրությունների անօրինականությունը՝ որպես կեղծիք,եւ փաստորեն,տապալեց ընտրություններն անօրինական հռչակելու՝ ընդդիմության ջանքերը։ Իր իսկ մասնակցությամբ Մանուկյանը օրինականացնում էր ընտրությունները եւ միաժամանակ իր կողմն էր քաշում իրական ընդդիմադիրների ձայները

Սակայն իրականությունը,կարծես թե,հերքեց այդ բոլոր կասկածները,մեղադրանքները եւ այնուամենայնիվ,ստեղծվեց հակալեւոնյան կոալիցիան։

Ավելին, կարողանալով օգտագործել իր կապերը եւ ազդեցությունն իշխանության կուսակցությունում,Վազգեն Մանուկյանը կարողացավ ձեռք բերել նրա պաշտպանությունը։ Դրան նպաստում էրայն հանգամանքը,որ ՀՀՇ-ն հիանալի հասկանում էր,որ Մանուկյանի նախընտրական ծրագիրը շատ էլ չի տարբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերից,հասկանում էր,որ Մանուկյանը քննադատում է միայն կառավարության նվազ փորձը,նվազ գործնական լինելը։ Մի խոսքով՝ ՀՀՇ-ն համաձայն էր կարմիր գինին փոխարինել սպիտակով,իսկ Մանուկյանին հարող նոր ԿՈԱԼԻՑԻԱ-2-ը նրան ներեց 4 տարվա վաղեմություն ունեցող մեղքերը, որոնց պատճառով տապալվեց ԿՈԱԼԻՑԻԱ-1-ը։

Այսպես թե այնպես,4 հայկական քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ համատեղ որոշում ընդունեցին «մեկ միասնական թեկնածուով մասնակցել գալիք նախագահական ընտրություններին»  եւ առաջ քաշեցին Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Որոշման մասին հայտարարություն արվեց Կինոյի տանը։ Այն փաստը,որ երկրում ստեղծվել է նման նախընտրական կոալիցիա՝ կազմված տարբեր ուղղվածության քաղաքական ուժերից,դեռեւս տատանվող ընտրողներին համոզեց,որ տնտեսական եւ քաղաքական սարսափելի ճգնաժամում հայտնված երկիրն ի վիճակի է, Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելով եւ կոալիցիոն կառավարություն ստեղծելով (ինչպես խոստանում էր Վազգենը), դուրս գալ ճգնաժամից։

Բացի դրանից՝ այդ գործընթացին մեծ ծառայություն մատուցեց ՀՅԴ-ն,որը լուրջ ջանքեր գործադրեց նախագահության 4 թեկնածուների դիրքորոշումները մոտեցնելու համար։

Պաշտոնական եւ կառավարությանը հարող քարոզչության բոլոր փորձերը՝ կատարվածը նսեմացնելու համար,անցան ապարդյուն,որովհետեւ շատ տարրական էին եւ տրամաբանությունից զուրկ։ Օրինակ՝ պաշտոնական քարոզչությունը պնդում էր,որ բոլոր թեկնածուների հնարավոր ձայների գումարն անհամեմատ ավելի քիչ է,քան Լ.Տ.Պ-ին տրվելիք ձայների թիվը։ Սակայն տեղի ունեցավ ՈՐԱԿԱԿԱՆ փոփոխություն։ Բնակչությունն անվերապահորեն հավատացած էր,որ Լեոնի ԴԵՄ ԽԱՂ ԿԱ եւ մտավ այդ խաղի մեջ։ Ով ուզում է լինի, միայն ոչ Լեւոնը կամ նրա մերձավոր շրջապատի արտոնյալներից որեւէ մեկը։ Իրականում իշխանության ձգտողներն այնքան էլ չէին տարբերվում Լեւոնի թիմի արտոնյալներից։ Նրանք ՀՀՇ-ից երկրորդ կամ երրորդ աստիճանի նեղացածներն էին, որոնք համախմբվել էին ամենանեղացած առաջնորդի՝ Վազիկի շուրջը։

Արդեն ընտրությունների գիշերը պարզ դարձավ,որ գործող նախագահը խայտառակ կերպով պարտվել է։ Ժամը երկուսին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրեց հեռավոր վայրերից հասած ընտրությունների արդյունքների վերաբերյալ տվյալների հաղորդումը։ Կասկածից վեր էր,որ այդ կարգադրությունն արվել էր երկրի ղեկավարի կողմից։ Ճիշտ է, միացյալ ընդդիմությունը սեպտեմբերի 23-ի առավոտյան հայտարարեց իր թեկնածուի հաղթանակի մասին,սակայն տեղերում դեռ շարունակվում էին թվերի կեղծումները, եւ արդյունքում այնպես եղավ, որ Լ.Տ.Պ.-ն իբր թե իր  հակառակորդ Վազգեն Մանուկյանին հաղթել է ձայների 20% առավելությամբ, եւ խոսք չի կարող լինել ընտրությունների երկրորդ փուլի մասին։ 

Շարունակելի     

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica