close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սուրբ Ղազար կղզին հայտնվել է ջրի տակ

Աշխարհ

13 Նոյեմբերի 2019, 17:17
 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սուրբ Ղազար կղզին հայտնվել է ջրի տակ

Վենետիկում տեղի է ունեցել կես դարի ընթացքում ամենամեծ ջրհեղեղը. ջուրը հեղեղել է քաղաքի 80%-ը և արդեն երկու մարդու կյանք խլել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ANSA-ն:

Երեքշաբթի օրվանից ջրի մակարդակը քաղաքում բարձրացել է մինչև 187 սանտիմետր (130 սմ-ը համարվում է կրիտիկական): Հիմնական տեսարժան վայրերից մեկը համարվող Սուրբ Մարկոսի հրապարակը գրեթե ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ, իսկ հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել երկարատև ընդհատումներով:

Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին ևս տուժել է ուժեղ ջրհեղեղի պատճառով: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:

Բացի այդ՝ կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը  բախվել է կառամատույցին: Նշվում է՝ դրանով մի քանի տարի առաջ հայ նավաստիները շուրջերկրյա ճանապարհորդության էին դուրս եկել:

Իրավիճակը գնահատվում է աղետալի: Եթե ջրի մակարդակը երկու օրվա ընթացքում չնվազի, կղզին հնարավոր է լիովին անցնի ջրի տակ:

Իշխանությունները պատրաստվում են արտակարգ դրություն հայտարարել:

Հիշեցնենք, որ ջրի ավելի բարձր մակարդակ՝ 190 սմ, գրանցվել է 1966 թվականին, երբ ջրերը հեղեղել էին ոչ միայն Վենետիկը, այլև իտալական մի քանի այլ քաղաքներ, այդ թվում՝ նաև Ֆլորենցիան։ 

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica