close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Տնտեսական զարգացմանն ու սիլիկոնային հովիտ դառնալուն հայոց պատմությունն ու հայոց լեզո՞ւն են խանգարում». ՀՊՄՀ դեկանն ու ամբիոնները միացել են օրինագծի դեմ ստորագրահավաքին

Հասարակություն

13 Նոյեմբերի 2019, 16:00
 «Տնտեսական զարգացմանն ու սիլիկոնային հովիտ դառնալուն հայոց պատմությունն ու հայոց լեզո՞ւն են խանգարում». ՀՊՄՀ դեկանն ու ամբիոնները միացել են օրինագծի դեմ ստորագրահավաքին

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի հեղինակներին և այն շրջանականերին, որոնք հիմնավորում են հայագիտական առարկաները հանելու դրույթների կարևորությունը և նպատակահարմարությունը՝  նշելով, թե այդ առարկաները խանգարում են, որովհետև մեր նոր կրթական համակարգը միտված է տեխնոլոգիական, արդի տնտեսությանը և շուկայի պահանջմունքներին համապատասխան մասնագետների պատրաստմանը, հարց եմ ուզում տալ՝ ստացվում է, որ վերջին տարիների կամ տասնամյակների ընթացքում, եթե մեզ չի հաջողվել տնտեսական զարգացում ունենալ, եթե մեզ չի հաջողվել Հայաստանը դարձնել սիլիկոնային հովիտ, ապա հայոց պատմությունն ու հայոց լեզո՞ւն են խանգարում. ըստ Yerkir.am-ի՝ այսօր մի շարք բուհերի ներկայացուցիչների մամուլի ասուլիսում իր հարցադրումն այսպես ձևակերպեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ եթե մենք այս առարկաները հանելուց հետո մեկ տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխություն, եթե անգամ ունենալու ենք թռիչքաձև զարգացում, դա չի նշանակում, որ ապագա մանսագետին պետք չեն լինելու մեր լեզուն ու պատմությունը:

«Ո՞վ ասաց, որ ապագա մասնագետը՝ լինի ՏՏ մասնագետ, քիմիկոս, ֆիզիկոս կամ մշակութային բնագավառի մասնագետ, չպետք է իմանա իր երկրի պատմությունը, իր մայրենի լեզուն: Եվ այս դեպքում տարբեր տեսակի համեմատություններն արտասահմանյան երկրների զարգացած բուհերի հետ, կարծում եմ, չափելի և համեմատելի չեն, որովհետև պետք է համեմատել համեմատելիի հետ»,- նշեց դեկանը:

Էդգար Հովհաննիսյանը փաստեց, որ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը, որն ունի երկու մասնագիտական ամբիոններ՝ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն», ևս միացել է օրինագծի դեմ ստորագրահավաքին:

Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:

 

Նարա Մարտիրոսյան

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica