close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի՞թե մեր համալսարանների որակը զիջում է Օքսֆորդին ու Քեմբրիջին, որովհետև մեզ մոտ հայոց լեզու են պարտադիր անցնում, իհարկե՝ ո՛չ. Արթուր Խաչատրյան

Բլոգեր

13 Նոյեմբերի 2019, 13:37
 Մի՞թե մեր համալսարանների որակը զիջում է Օքսֆորդին ու Քեմբրիջին, որովհետև մեզ մոտ հայոց լեզու են պարտադիր անցնում, իհարկե՝ ո՛չ. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Ըստ իս՝ կրթական համակարգի նպատակն է պատրաստել լավ մարդ, լավ քաղաքացի, լավ մասնագետ: Մի՞թե հայոց լեզվի ուսուցման «կարգավիճակի» փոփոխությունը նպաստելու է այս նպատակների իրականացմանը: Մի՞թե մեր համալսարանների որակը զիջում է Օքսֆորդին ու Քեմբրիջին, որովհետև մեզ մոտ հայոց լեզու են պարտադիր անցնում: Իհարկե՝ ո՛չ: Բա ինչո՞ւ են, հիմնականը թողած, անցել հայոց լեզվի դասավանդմանը: Առաջնայինը երկրորդականից չե՞ն տարբերում, թե՞ այլ օրակարգ ունեն: Հուսամ՝ առաջինը....

Մշակույթի մասին: Մարդ կա Չարենց է սիրում, մարդ կա՝ Մեծարենց: Մարդ կա Չարենցի «Լենինն ու Ալին» է սիրում, մարդ կա՝ «Նավզիկեն»: Բայց մենք ճաշակի մասին չենք խոսում, այլ տեսակի: Ի՞նչ տեսակի մշակույթ պետք է ԿԳՄՍ-ն խրախուսի՝ ազգայի՞ն (ազգագրական), թե՞ փորձարարական ու ավանգարդ: Այս արագ գլոբալիզացվող աշխարհում, երբ ազգերի միջև սահմանները գնալով ավելի են «լղոզվում», միայն սեփական մշակույթը խրախուսելը մեզ կփրկի ձուլումից ու ինքնության կորստից: Եվ հազար անգամ ճիշտ էր Չերչիլը, որ ասում էր՝ «եթե մշակույթի համար չենք պատերազմում, ապա էլ ինչի՞ համար» (Գաղափարը ճիշտ է նույնիսկ, եթե դա իրեն վերագրվող խոսքեր են):

Հ.Գ. Ու մի փորձեք ազգայինի ու աշխարհաքաղաքացիության միջև պայքարը ներկայացնել որպես հետամնաց գեղցի ռաբիսների ու բարձրաճաշակ կուլտուրական առաջադիմականների հակասություն: Ով չի գնահատում սեփական մշակույթը, չի կարող գնահատել համաշխարհային մշակույթը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica